ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այժմ գտնվում է Մոսկվայում, դիվանագետը խորհրդակցություններ է անցկացնում. ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այժմ գտնվում է Մոսկվայում, դիվանագետը խորհրդակցություններ է անցկացնում, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ Կոպիրկինը կանչվել էր Ռուսաստանի մայրաքաղաք խորհրդակցությունների՝ ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի կապակցությամբ։

«Նա Մոսկվայում է, խորհրդակցություններ է անցկացնում»,- հայտնել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930