ԱԺ-ում հունիսի 8-ից կմեկնարկեն պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկումները
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները կմեկնարկեն հունիսի 8-ին:
«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը կընդգրկվի ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի՝ 2026 թվականի հունիսի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում:



