Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր։ Նախնական տվյալներով՝ դիակի զննությամբ վնասվածք է հայտնաբերվել նրա դիմածնոտային հատվածում. վարկածներից մեկը ինքնասպանությունն է։ Դիակի կողքին եղել է նաեւ ատրճանակ։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՔԿ-ն հայտարարություն տարածեց, որ Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախնական պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։

«Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը:

Տեսանյութեր

Լրահոս