«Գեորգի Կուտոյանի սպանության գույժով ցնցված եմ. այս ողբերգական դեպքը շատ տարօրինակ է և բազմաթիվ հարցեր է առաջացնում». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գեորգի Կուտոյանի սպանության գույժով ցնցված եմ:

Ակնհայտ է, որ այս ողբերգական դեպքը շատ տարօրինակ է և բազմաթիվ հարցեր է առաջացնում: Այս պահին զերծ կմնամ որևէ գնահատականներից:

Պատկան մարմիններից պահանջում եմ գործի լիարժեք, թափանցիկ և ամբողջական քննություն:

Խորին ցավակցություններս Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»:

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220352941711786

Տեսանյութեր

Լրահոս