«Սա սադրանք էր». Արման Աբովյանը՝ խորհրդարանի միջադեպի մասին

Այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոչինչ էլ տեղի չի ունեցել:

«Որևէ հաշիվ մաքրել, պարզաբանումներ անել… եկեք այսպես անենք, ես գիտեմ, որ լրատվամիջոցներին անհրաժեշտ են սենսացիաներ: Բոլորն էլ մարդ են, իրավիճակը լարվեց, վերջին անգամ կրկնեմ, այն սադրանք էր: Այս իրավիճակը չեմ կարող համարել, որ բնականոն է, սակայն որևէ ողբերգություն չկա, պետք չէ սենսացիաներ փնտրել այնտեղ, որտեղ այն չկա»,- ասաց Արման Աբովյանը:

Ինչ վերաբերում է Գևորգ Պետրոսյանի ելույթին, ապա Արման Աբովյանն այն գնահատեց՝ որպես օբյեկտիվ ելույթ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031