«Այսպես է լինում, երբ երկրիդ ներսում ոչնչացնում ես բոլոր քաղաքական ինստիտուտները ու ինքդ դառնում քո իշխանության գերեզմանափորը». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսպես է լինում, երբ երկրում կովերի համար բարենպաստ պայմանների ստեղծումն ավելի շատ ես կարևորում, քան մամուլի ազատությունն ու քաղաքական երկխոսությունը:

Երբ խալխին դիֆերամբներ ես ձոնում, իսկ քո քաղաքացիներին բաժանում յուրայինների և թշնամիների:

Երբ երկրիդ ներսում ոչնչացնում ես բոլոր քաղաքական ինստիտուտները ու ինքդ դառնում քո իշխանության գերեզմանափորը:

Սա էլ դեռ սկիզբն է…»։

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220405474865082

Տեսանյութեր

Լրահոս