«Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների». Արթուր Վանեցյան
                                    Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Թվիթթեր»-ում գրառում է կատարել։
Նա նշել է.
«Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների: Երկրի անվտանգությունը վեր է ամեն ինչից ու յուրաքանչյուրից, և այն չի կարող հիմքում ունենալ չմտածված որոշումներ ու էմոցիոնալ պոռթկումներ: Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    