Ինչպիսի՞ն պետք է լինի Նոր Հայաստանի ընդդիմությունը. պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը

«Կան քաղաքական ուժեր, որոնց գործունեության կերպը եղել է իշխանության հետ առևտուր անելը, և հիմա նոր պայմաններում, երբ իշխանությունը մերժում է որևէ առևտուր, նրանք չեն կարողանում իրենց գտնել այս նոր իրավիճակում: Կիսում եմ Լենա Նազարյանի կարծիքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ասել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ուղղակի խցանվել է անցյալում, և խորհուրդ է տվել ելք գտնել անցյալի ձևերից, հրաժարվել անցյալի չափանիշերից:

Նիկոլ Փաշինյանը նաև պարզաբանեց, թե ինչպիսին պետք է լինի Նոր Հայաստանի ընդդիմությունը. «Նոր ընդդիմությունը պետք է իշխանության հետ քաղաքական առևտրի տրամաբանությունից դուրս գա, որովհետև մեր իշխանությունը չի անում քաղաքական առևտուր»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031