«Մենք բոլորս միասին պետք է պահանջենք կառավարությունից ու վարչապետից՝ լինել մաքսիմալ ազնիվ հասարակության, պետական մարմինների հետ»:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը սեպտեմբերի 10-ից 14-ը պաշտոնական այց կկատարի Հայաստան։
Սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո Խաչվերացի տոնից մեկ շաբաթ առաջ կրկին պատարագ է մատուցվել:
Սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո մատուցված պատարագին ի թիվս բազմահազար հյուրերի, ներկա էր գտնվել նաև Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։
Մեր հարցին, թե Միքայել Հարությունյանի Ռուսաստանում մնալը ինչպե՞ս կազդի գործի վրա, Ա.Ռուստամյանը պատասխանեց, որ դա շատ լուրջ նշանակություն կարող է ունենալ, որովհետև քաղաքական ապաստան հենց այնպես չեն տալիս, եթե, իհարկե, տան այդ ապաստանը:
Ռուսաստանում սեպտեմբերի 9-ին տարբեր մակարդակի շուրջ 5 հազար ընտրություն է անցկացվել քվեարկության միասնական օրվա շրջանակներում:
«Նա գտնում է, որ միևնույն է՝ ցանկացած հայեցակարգ, որը Հայաստանի իշխանությունները հրապարակելու են, այդ հայեցակարգն Ադրբեջանի իշխանությունների կողմից մերժվելու է, որովհետև Ադրբեջանն ասում է՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արամ Սարգսյանը:
«Մեր հարաբերություններն այնքան կարևոր են ու նշանակալի, որ մնացած բոլոր հարցերը երկրորդական պետք է համարվեն դրա համեմատությամբ: Եվ կարծում եմ՝ այդ տրամաբանությունը դոմինանտ է եղել հանդիպման ժամանակ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպմանը:
Ազգային ժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավի մեկնարկը տվեց Երևանի Տիգրան Մեծ փողոցից, որտեղից դաշինքի համամասնական ցուցակի անդամները՝ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի գլխավորությամբ քայլերթով շարժվում են դեպի Էրեբունի վարչական շրջան:
«Եթե խնդիր առաջանա, որ ժողովուրդն ուզում է համախմբվել, և մեծամասնություն ձևավորելը բարդ է դառնում, ապա այն քաղաքական կուսակցությունները, որոնք նույն գաղափարներն ունեն, համագործակցություն կծավալեն: ՔՊ-ի հետ դաշինք չկազմելու դեպքում «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները միասնական կգնան արտահերթ խորհրդարանական ընտրություններին»:
Ռուսաստանն ինքն էլ կցանկանա Հայաստանի հանրության դրական վերաբերմունքն ունենալ: Նման համոզմունք այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և Փաշինյան-Պուտին հանդիպմանը:
ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքում է որևէ առնչություն Մարտի 1-ի հետ:
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 132-135 կիլոմետրում ավարտվել է 2-կիլոմետրանոց թունելի շինարարությունը:
Սահմանը խախտելու պատճառով Հունաստանի տարածքում երկու թուրք զինվոր է ձերբակալվել:
«Թալիբան» արմատական շարժման զինյալները գրավել են Աֆղանստանի հյուսիսի Ջաուզջանի նահանգի շրջաններից մեկը:
ՀԱՊԿ-ն չափազանց կարևոր կառույց է Հայաստանի համար: Այս մասին ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մեր համար կարևոր է, որ կառույցն իսկապես արդյունավետ լինի:
«Փաշինյան չըմբռնեց պահի լրջությունն ու կարևորությունը և սկսեց անդադար արդարանալ ռուսների առաջ և համոզել նրանց, ինչի արդյունքում ստիպված եղավ համաձայնվել Սիրիա ուղարկել հայկական բանակի ստորաբաժանում, ինչից ուղղակի հրաժարվել են Բելոռուսը, Ղազախստանը և Ռուսաստանի մնացած գործընկերները։ Իր ժամանակին այս գաղափարը մերժել էր նաև Սերժ Սարգսյանը՝ հասկանալով դրա ծայրաստիճան վտանգավորությունը»։
ոսկվայի գործող քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացված 99 տոկոս արձանագրությունների տվյալների ամփոփումից հետո հավաքում է ընտրողների ձայների 70,02 տոկոսը:
Ռուս մասնագետներին թույլ են տվել Հայաստանում ԱՄՆ լաբորատորիաներ մուտք գործել, ուր զբաղվում են կենսաբանական նյութերի ուսումնասիրությամբ:
Հինավուրց և քրիստոնյա հայ ազգը հազարամյակներ շարունակ ապրել և արարել է ինչպես քրիստոնեական հավատքի, մայրենի լեզվի, մշակույթի, հոգու և ոգու անկոտրում ուժի անսասան պահպանման, այնպես էլ իր ազնիվ, հավատարիմ և պատվախնդիր տեսակի շնորհիվ:
Նյու Յորքում` Մանհեթենի հարավում, բացվել է Առեւտրի համաշխարհային կենտրոնի մերձակա մետրոյի կայարանը, որը փակ էր 17 տարի, տեղեկացնում է BBC-ին:
Խորհրդարանում մեկնարկել է վեցերորդ գումարման ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի առաջին նիստը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի այցը Ռուսաստան կարող է կայանալ մինչեւ տարեվերջ:
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով պատրաստ է բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, սակայն դրանք պետք է լինեն իրական բանակցություններ, այլ ոչ թե բանակցությունների իմիտացիա: Այս մասին ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 44-ի, 660 մարդ վերքեր է ստացել:
Փարիզի կենտրոնում յոթ մարդ վերքեր է ստացել զինված հնցագործի հարձակման հետեւանքով:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրիա ռազմական կոնտինգետ (սակրավորներ և այն) ուղարկելու հետ կապված ահաբեկչության ռիսկերը գնահատվե՞լ են։ Մենք լիակատար պաշտպանվա՞ծ ենք»։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն Ադրբեջանի ՀԱՊԿ` դիտորդի կարգավիճակով մտնելու հարցը մնաց բաց: «Կոմերսանտին» տված հարցազրույցում Նիկոլը խուսափեց ուղիղ պատասխանից, այսինքն՝ չկրկնեց մինչ այդ Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցչի հստակ հարտարարությունը, որ Հայաստանը դեմ կքվեարկի:
Երեկ գիշերը Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը եւ կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը: