««Կոմերսանտին» տված հարցազրույցում Նիկոլը խուսափեց ուղիղ պատասխանից… համոզելու փուլում ենք գտնվում և այդ հարցը քննարկվել է շեֆի` Պուտինի հետ հանդիպման ժամանակ»
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն Ադրբեջանի ՀԱՊԿ` դիտորդի կարգավիճակով մտնելու հարցը մնաց բաց: «Կոմերսանտին» տված հարցազրույցում Նիկոլը խուսափեց ուղիղ պատասխանից, այսինքն՝ չկրկնեց մինչ այդ Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցչի հստակ հարտարարությունը, որ Հայաստանը դեմ կքվեարկի:
Պետք է ենթադրել, որ համոզելու փուլում ենք գտնվում եւ այդ հարցը քննարկվել է շեֆի` Պուտինի հետ հանդիպման ժամանակ, նաև Հայաստանը Ադրբեջանից ինչ-որ հայտարարություն է ուզում կորզել՝ վիճակից պատվով դուրս գալու համար, համենայն դեպս այդ տպավերությունը ստեղծվեց:
Մեծ հաշվով դա Ռուսաստանին ձեռ է տալիս՝ Ալիևին թանկ գնով դիտորդի կարգավիճակ ստանալը ծախելու համար: Մյուս կողմից՝ Հայաստանը ՀԱՊԿ-ում թյուրքական երկրների հակակշռի դեր է կատարում Կրեմլի համար»:
https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10216379883426996?__xts__[0]=68.ARCYSUehgf7RzlaIA9jDjRQQ62BMSTy–wowSEY58d4pYW0pzuBiSUXkMPOqPzmvVb5OUvLL8NxqQQLUhA9gUUOY4EC8vNd1F_LjbdapwgKvXMDqwDbo4cT0v6tZ0XVb5leqrvE5qxZRGwocum746_j1euW_-5eqEd5CD3MutOaPFMQjKHB1fKJIQLQQtinu0r44dU9uVa33wEuxTFJMhE0sroRSM-DdfLfPKzP_&__tn__=-R