ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սոֆյա Նավասարդյանը նշանակվել է վարչապետի օգնականի պաշտոնում:
Սեպտեմբերի 8-ին Վրաստանում լրանում է երկրի նախագահի թեկնածու գրանցվելու համար նախաձեռնող խմբերից ու կուսակցություններից Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումների ներկայացման ժամկետը:
Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն առանձնահատուկ տեղ և նշանակություն ունեն: «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Ռուսաստանից գրություն է ստացել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղյալ համարելու մասին:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ ակնկալիքներ կան վարչապետ Փաշինյանի և նախագահ Պուտինի հանդիպումից, Արմեն Սարգսյանը նշեց, որ ցանկացած հանդիպում մեծ երկրի ղեկավարի հետ շատ կարևոր և էական է Հայաստանի իշխանության համար: Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը՝ մինչև վերջին լուման պետք է վերադարձվի ժողովրդին»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը «Զինուժ Մեդիային» Անոնս 1:
Նրանք մարդիկ են, ովքեր հռչակում են «սեր ու համերաշխություն», բայց տարածում են անհանդուրժողականություն, ատելություն ու ապատեղեկատվություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
«Բավականին կրկնվող, տարածված լրատվության հոսք կա, որ տարբեր տեսակի ցուցակագրումներ են գնում մինչև քարոզարշավի մեկնարկը, որը մտահոգություն է առաջացնում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ոչ միայն առաջին, երկրորդ նախագահները, գործող վարչապետը, այլև իրավապահ մարմինների բոլոր ներկայացուցիչները, ովքեր ունեն վկայություն, որը կարող է օգնել, որ ամբողջական ճշմարտությունը ջրի երես բարձացվի՝ առանց հատվածականության, պետք է հարցաքննվեն, վկայություն տան»,- այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց «Ժառանգության» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին Ռուսաստանի փոխվարչապետ-ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին նշանակել է ԱՊՀ-ի գործերով Ռուսաստանի ազգային համակարգող:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Խաթայի շրջանում 6 մարդ աշխատավարձ չստանալու պատճառով փորձել են խմբակային ինքնասպանություն գործել:
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ենթադրում եմ, որ շատերդ եք հետաքրքրությամբ սպասում վաղվա Պուտին-Փաշինյան հանդիպմանը, ու մտածում, թե ինչ մենք կարող ենք ձեռք բերել կամ կորցնել այդ հանդիպումից»։
Այդ մասին հայտնել է Ղազախստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի ծառայությունը:
««Ժառանգության» փորձը սկզբունքային փորձ է, սկզբունքային, ազնիվ, շիտակ պայքար է եղել, և դա պետք է շարունակվի։ «Ժառանգությունը» կուսակցություն է, որը պարզ ճակատով կարող է կանգնել և ասել, որ նախորդ իշխանություններին չի վաճառվել, քաղաքացու շահն է պաշտպանել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության Երևանի ավագանու ցուցակի անդամ Արմեն Մարտիրոսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Նավասարդյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվա իմ ուղիղ եթերի ստորեւ բերվող հատվածը բազմաթիվ տեղեր մեջբերվել է, բայց կան մի քանի բառեր, որոնք ճշգրիտ չեն մեջբերվել եւ իմ կարծիքով սկզբունքորեն փոխում են ասվածի էությունը: Ուստի հարկ եմ համարում այստեղ տեղադրել ճշգրիտ տարբերակը, որը հնչել է ուղիղ եթերում:
Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախագծերի փաթեթը: Այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նստաշրջանը գումարվել էր կառավարութան նախաձեռնությամբ:
Սեպտեմբերի 7-ին Ստամբուլի Բոսթանջը շրջանի ջրերի մոտ վթարի է ենթարկվել մասնավոր քաղաքացիական ուղղաթիռ։ Վթարի հետևանքով օդաչուն զոհվել է։ Ողղաթիռում եղած երկրորդ ուղևորը փրկվել է։
Կառավարությունն Ազգային ժողովի պատգամավորների առաջարկներն ընդունել է, սեպտեմբերի 6-ին առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական նախագծում փոփոխություններ են կատարվել:
«Մենք մասնակցում ենք ընտրություններին, որ տանք Երևանին այլընտրանք` համաշխարհային նշանակության քաղաք դառնալու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության Երևանի ավագանու ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին հարցաքննության հրավիրելու մասին լուրերը:
Կորեայի Հանրապետությունը ձգտում է ԿԺԴՀ-ի հետ հաշտության պայմանագիրն ստորագրել մինչեւ ընթացիկ տարվա վերջը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին կայցելի Ֆրանսիա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
Ֆրանսիան ապագայում կդառնա աշխարհում առաջին երկիրը, որը կփակի իր բոլոր ջերմաէլեկտրակենտրոնները (ՋԷԿ):
ՀՀ Ազգային Ժողովում շարունակվում է ՀՀ կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկումը:
Թուրքիան որոշում է ընդունել դեսպանատուն բացել Պարագվայում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում պաշտոնատար անձինք, այլեւս չցանկանալով աշխատել, ազատման դիմումներ են գրում: Սեպտեմբերի 5-ին ՀՀ Վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը Ռուսաստանի տարածքում չեղարկվել է: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: