ԱԺ-ի մոտից բերման են ենթարկվել «Ժառանգության» անդամն ու համակիրը
Երեկ գիշերը Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը եւ կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը:
«Նրանց «հանցանքը» կայացել է նրանում, որ փորձել են «Street art» ոճի մեջ «Ժառանգության» քաղաքական գովազդը (ի դեպ, առանց որեւէ նախընտրական տարբերանշանի) իրականացնել փողոցի մայթերին:
Արաբկիրի բաժին է մեկնել Արմեն Մարտիրոսյանը: Այնտեղ է նաեւ փաստաբանը, ում արդեն 15 րոպե է ներս չեն թողնում: Տղաների հետ հնարավոր չի կապվել նաեւ հեռախոսով: Հավանաբար առաջին արած ահազանգից հետո ձեռքներից խլել են:
Մենք սպասում ենք Ոստիկանության պաշտոնական պարզաբանմանը»,- ասված է կուսակցության ֆեյսբուքյան էջում:
Ժամեր անց կուսակցությունից տեղեկացրեցին, որ Հովսեփ Ղազարյանն ու Վահագն Հովհաննիսյանը ազատ են արձակվել: Մանրամասների մասին կտեղեկացնեն առաջիկայում:
ՇՏԱՊ!Հենց նոր տեղեկացանք, որ Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են…
Gepostet von Ժառանգություն կուսակցություն am Sonntag, 9. September 2018