«Ծառուկյան Գագոն ոնց ասեց՝ ով, որ Մարտի 1-ին եղել է, թող տանեն գնդակահարեն, թող ինձ էլ գնդակահարեն». Սամվել Ալեքսանյան

ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքում է որևէ առնչություն Մարտի 1-ի հետ:

«Ես մարտի մեկի դեպքերի հետ որևէ կապ չունեմ: Ծառուկյան Գագոն ոնց ասեց՝ ով, որ Մարտի 1-ին եղել է, թող տանեն գնդակահարեն, թող ինձ էլ գնդակահարեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա՝ պատասխանելով հարցին, թե Մարտի 1-ի գործի նոր ընթացքի վերաբերյալ ի՞նչ տեսակետ ունի:

Հիշեցնենք, որ ըստ հրապարակումների, մի շարք օլիգարխներ, այդ թվում՝ Ալեքսանյանը, կապ ունեն 2008-ի մարտյան դեպքերի հետ։

Ս.Ալեքսանյանի խոսքով՝ հրապարկումների հետքերով դատարան չի դիմել ժամանակի սղության պատճառով․ «Բան ու գործ չունեմ՝ դատարան դիմեմ, 200 իրավաբանն էլ չի հերքի ձեր գրածների վրա»։

Ս.Ալեքսանյանը հրաժարվեց պատասխանել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հարցերին։ Նաև չմեկնաբանեց՝ արդյո՞ք որպես գործարար հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930