«Եթե այդպիսի բան կատարվի, դա նշանակում է, որ այն քննությունը կամ քրեական հետապնդումը, արդարացի չէ». Արմեն Ռուստամյանը՝ Միքայել Հարությունյանի մասին

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կրկին ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը հավանականությունը: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա որևէ մեկի հետ համագործակցությունը պայմանավորեց ծրագրերի ու գաղափարների համընկմամբ:

«Մենք որևէ խոսակցություն չենք ունեցել որևէ մեկի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ»,- ասաց նա:

Անդրադառնալով Մարտի 1-ի գործին՝ Ա.Ռուստամյանը մտահոգություն հայտնեց, որ հանցադեպ չկա. «Պետք է հանցադեպը ապացուցվի, հետո հանցանքը, այսինքն՝ եղել է սահմանադրական կարգի տապալում, հետո հանցանքը ապացուցվի»:

Նա հրաժարվեց պատասխանել հարցին՝ Քոչարյանը մեղավո՞ր է, պատասխանատվություն կրո՞ւմ է  Մարտի 1-ի դեպքերի համար. «Ես ո՛չ դատավոր եմ, ո՛չ էլ»:

168.am-ի հարցին, թե առանց Ռ.Քոչարյանի հրամանի ոստիկանները կմտնեի՞ն Ազատության հրապարակ և կլինե՞ր այդ 0038 հրամանը, Ա.Ռուստամյանը պատասխանեց. «Այդ բոլոր հարցերը պետք է տալ դատարանին: Այսօր դատական գործ է ընթանում և ես չեմ կարող դատարան փոխարինել»:

Մեր հարցին, թե Միքայել Հարությունյանի Ռուսաստանում մնալը ինչպե՞ս կազդի գործի վրա, Ա.Ռուստամյանը պատասխանեց, որ դա շատ լուրջ նշանակություն կարող է ունենալ, որովհետև քաղաքական ապաստան հենց այնպես չեն տալիս, եթե, իհարկե, տան այդ ապաստանը. «Եթե այդպիսի բան կատարվի, դա նշանակում է, որ այն քննությունը կամ քրեական հետապնդումը, որ իրականացվում է իր նկատմամբ, արդարացի չէ»:

Տեսանյութեր

Լրահոս