Բաժիններ՝

Աթեշյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի իշխանություններին

Սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո Խաչվերացի տոնից մեկ շաբաթ առաջ կրկին պատարագ է մատուցվել:

Կ.Պոլսի Հայոց պատրիարքության փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը իր գոհունակությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ են ներդրել պատարագի մատուցման համար:

Աթեշյանը իր խոսքում պնդել է, որ «պետության ղեկավարները արել են հնարավոր ամեն բան, որպեսզի խաղաղություն հաստատեն երկրում»:

«Հայ համայնքը շնորհակալություն է հայտնում պարոն նախարարին, նահանգապետին և մասնավորապես մեր հարգարժան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»- ասել է Աթեշյանը:

Հիշեցնենք, որ պատարագին մասնակցել են Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը:

Mynet

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930