
«Հետաքրքիր է, էլ ինչի՞ է պատրաստ գնալ Նիկոլը՝ Ռուսաստանին իր նվիրվածությունն ու հավատարմությունը ապացուցելու համար»

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստան-Ռուսաստան միջպետական և Փաշինյան-Պուտին միջանձնային հարաբերությունների մասին արտահայտվել եմ դեռևս մայիսի 14-ին՝ Փաշինյանի Սոչի այցելության օրը։
Հիմնական ասելիքս կենտրոնացած էր մեկ հանգամանքի շուրջ. անհապաղ դադարեցնել Ռուսաստանի առջև արդարանալու անիմաստ փորձերը և հնարավորինս արագ դուրս գալ Ռուսաստանին իր լոյալության վերաբերյալ համոզման ռեժիմից։
Դեռևս այն ժամանակ համոզված էի, որ Ռուսաստանում երբեք չեն հավատալու Փաշինյանի արդարացումներին և նրան երբեք չի հաջողվելու համոզել Պուտինին, որ ինքը հակառուսական գործիչ չի՝ ինչպես նրան փորձում էին ներկայացնել ՀՀԿ-ականները։
Սակայն Փաշինյան չըմբռնեց պահի լրջությունն ու կարևորությունը և սկսեց անդադար արդարանալ ռուսների առաջ և համոզել նրանց, ինչի արդյունքում ստիպված եղավ համաձայնվել Սիրիա ուղարկել հայկական բանակի ստորաբաժանում, ինչից ուղղակի հրաժարվել են Բելոռուսը, Ղազախստանը և Ռուսաստանի մնացած գործընկերները։ Իր ժամանակին այս գաղափարը մերժել էր նաև Սերժ Սարգսյանը՝ հասկանալով դրա ծայրաստիճան վտանգավորությունը։
Բայց Նիկոլն իր «Դուխով» լինելը ապացուցեց գործով և գնաց այնպիսի քայլի, որ ուղղակի վտանգի տակ դրեց Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։
Իսկ երեկ էլ հայտարարեց, որ ռուս մասնագետներին թույլ է տվել մտնել ամերիկյան լաբորատորիա՝ համոզելու համար, որ այնտեղ ոչ մի «հակառուս» փորձեր չեն արվում։
Հետաքրքիր է, էլ ինչի՞ է պատրաստ գնալ Նիկոլը՝ Ռուսաստանին իր նվիրվածությունն ու հավատարմությունը ապացուցելու համար»:
https://www.facebook.com/aghazinyan/posts/10209634055648384?__xts__[0]=68.ARAOFZjrtQF901YiuljtM6RkqQ8jtVS8MYUR2nkucQR7-fFQ14pMXusbqHTIB7uTfNbIPjyS0gRLR3_dUc_4uSG7ZqfPPvLV_6yi68fXw-VTZNoLBruXXHAsh1Rnbwswj4ginT0jK42JGu9KRnP0_O1v9h9h0J_fTy-1wmiB4-_DJH-DvyTjcT3sDctdEYPClNXkwPAz4XoNX1nZpQ51-BWFf2A-tTA7kW2Eac60s4s&__tn__=-R