Երբ կհրապարակվեն 205 մլն գումար նվիրաբերած անձանց անունները

Երեկ՝  փետրվարի 25-ին, տեղի ունեցավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզչական շտաբի կողմից իրականացված դրամահավաք-երեկոն, որի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ:

«Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 9-րդ դրամահավաք-երեկոյի  ժամանակ հավաքված գումարն ուղղվելու է քարոզարշավի անցկացմանը։

168.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանից, որը  նաև համատեղությամբ հանդիսանում է «ԱՅՈ»-ի շտաբի խոսնակը, հետաքրքրվեց՝  ե՞րբ է հրապարակվելու «Այո»-ի շտաբին գումար նվիրաբերած անձանց անուններն ու նվիրաբերված գումարի չափերը։

«Քանի որ նվիրաբերվել են նաև գումարներ արտերկրից, արտարժույթով  նվիրաբերված գումարները ևս շատ են, այդ պատճառով դրամահավաքին գումարներ նվիրաբերած անձանց անունները կհրապարակվեն ավելի ուշ. այս պահին հստակ ժամկետ չեմ կարող մատնանշել»,- ասաց խոսնակը։

 

Տեսանյութեր

Լրահոս