
«Շատ համարձակ ու ուժեղ հայտարարություն էր: Սա մարդու ուլտիմատումն է իր հակառակորդներին, իր աջակիցներին, հենց ինքն իրեն». Վահագն Թևոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ հայտարարեց. Ես անձամբ կկտրեմ իմ ձեռքերը և մի կեղծիք թույլ չեմ տա, որովհետև դա կնշանակի ջնջել այն արժեքները, որոնց վրա մենք կանգնած ենք:
Շատ համարձակ ու ուժեղ հայտարարություն էր: Սա մարդու ուլտիմատումն է իր հակառակորդներին, իր աջակիցներին, հենց ինքն իրեն՝ արված հնարավորինս հրապարակային:
Ժողովու՛րդը պիտի որոշի. Ու սա է այն ճանապարհը, որ պիտի բարձրացնի ժողովրդի ինքնավստահությունը, ոգին և այն գիտակցումը, որ ինքը, հենց ի՛նքը՝ բոլորից հենց այդ մեկը, կարևոր է: Որ ինքը, հենց ի՛նքը պիտի փոխի իր կյանքը, որ հենց ի՛ր որոշումն է կարևոր իր երեխայի ապագայի համար, որ հենց իրե՛ն է վստահված Հայաստանի սահմանի այդ մի մետրանոց հատվածի պաշտպանությունը:
#Այո անկախ դատական համակարգին»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ հայտարարեց. Ես անձամբ կկտրեմ իմ ձեռքերը և մի կեղծիք թույլ չեմ տա, որովհետև դա կնշանակի…
Gepostet von Vahagn Tevosyan am Dienstag, 25. Februar 2020