
Թրամփը հաստատել է Փարիզում Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին հայտարարել է, որ նոյեմբերին Փարիզում հավանաբար հանդիպում կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը:
«Կարծում եմ, որ, հավանաբար, մենք կհանդիպենք»,- ասել է նա լրագրողներին՝ խոսելով Փարիզ իր պլանավորվող ուղեւորության մասին, որտեղ նոյեմբերի 11-ին նշելու են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտման հարյուրամյակը:
«Հանդիպումը դեռեւս կազմակերպված չէ: Հավանաբար, դա կարվի»,- հավելել է Թրամփը: Նախագահների հանդիպման մասին հոկտեմբերի 23-ին պատմել էր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը դրա հնարավորությունը քննարկել է Պուտինի հետ կաացած զրույցի ընթացքում եւ հանդիպմանը համաձայնությունը հավաստել մամուլի ասուլիսում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: