Եթե վարչապետն ընտրվի, և նրա կուսակցությունը ստանա լուրջ աջակցություն, ապա դա հնարավորություն է վճռական քայլեր իրականացնելու համար:
«Բոլթոնը Երևան է եկել Բաքվից, որտեղ նրա արած առանցքային հայտարարություններից մեկն այն էր, որ որևէ նոր բան չի բերել Արցախի կարգավորման գործընթացի վերաբերյալ և չի եկել դասախոսություններ կարդալու»:
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հերքում է, որ իր կողմից որևէ ճնշում է եղել Անի և Ուրցաձոր համայնքների ղեկավարների վրա, որպեսզի նրանք հրաժարական տան։
Եթե դիտարկենք պարոն Բոլթոնի բոլոր հանդիպումները՝ սկսած Մոսկվայից, ապա կտեսնենք, որ հիմնական թեման տարածաշրջանն է. հիմնականում խոսքն Իրանի մասին է։ Գիտենք, որ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ը այլ հարցեր ունի՝ կապված միջին հեռավորությամբ հրթիռների հետ , սա առանձին հարց է և ուղղակի ձևով մեզ հետ չի առնչվում։
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն առեւտրական սուր դեֆիցիտը համարել է վրացական տնտեսության «Աքիլեսյան գարշապարը»։
«Ցանկացած երկրի դեպքում ռազմական բնույթի մասնակցությունը Սիրիայում կլինի սխալ, քանի որ այնտեղ արդեն 7-8 հակամարտող կողմ կա»,-ասաց նա:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին համաներման փաստաթուղթ է ստորագրել, որը վերաբերել է 57 դատապարտյալների:
2018թ. հոկտեմբերի 25-ին Անվտանգության խորհրդի գրասենյակում կայացավ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։
«Եթե կանխատեսումներն իրականանան, ՀՀ վարչապետը վճռական քայլեր իրականացնելու մանդատ կստանա»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Կոստանդնուպոլիսի մեր աղբյուրնեռրից տեղեկանում ենք, որ վաղը, հոկտեմբերի 26-ին Պոլսո պատրիարքության ընդհանուր փոխանորդ նշանակված Արամ արք. Աթեշյանը, հնարավորինս թաքուն, մեկնելու է Սբ. Էջմիածին։
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ամփոփել է նախընտրական արշավի արդյունքները երկրում եւ ակտիվության կոչ է արել բնակչությանը նախագահական ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 28-ին։
Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ հաջորդ շաբաթ ԱԺ-ում կընդունվի նոր Ընտրական օրենսգիրքը։
Կառավարությունը 56,8 մլն դրամով նվազեցրեց Պաշտպանության նախարարությանը 2018 թվականի պետական բյուջեով կատարված հատկացումներից:
Հոկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Մարար» ռազմամարտավարական խաղերի մասնակիցներին:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ S-400 տեսակի հակաօդային պաշտպանության «երկիր-երկինք» ռուսական հրթիռների տեղակայումը կմեկնարկի 2019 թվականի հոկտեմբերին: Նախարարին վկայակոչել է Hurriyet պարբերականը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետ Փաշինյանը երեկվա իր ելույթում ընդգծեց, որ կարևորում է փաստարկված, առողջ խոսքը, քննադատությունը, որ իրենք հետևում են կարծիքներին և մտահոգություններին։ Ողջունում ենք սա և կարևոր համարում հնչեցնել մեր դիտարկումները՝ երեկվա ելույթում տեղ գտած մի շարք կետերի շուրջ։
Հանրապետականի ապագայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մտահոգությունը «հիշեցնում է կոկորդիլոսի արցունքներ»։ Այս մասին այսօր «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ արձագանքելով խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետականի վերաբերյալ արած երեկվա հայտարարություններին։
Եթովպիայի խորհրդարանը հոկտեմբերի 25-ին երկրի նոր նախագահ է ընտրել դիվանագետ Սահլե-Վորկ Զեւդեին, որը դարձել է պատմության մեջ այդ պաշտոնն զբաղեցրած առաջին կինը:
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հրաժարվում է նշել այն պատգամավորի անունը, որը, ինչպես երեկ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, առաջիկայում կալանավորվելու է խոշոր կաշառքի գործով:
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ խորին համոզմամբ, համաներումը պետք է տարածել նաև սույն թվականի ապրիլյան դեպքերի վրա և խոսքը նույնիսկ այսօր մեղադրվող մի քանի անձի մասին չէ, այլ հենց հեղափոխական ցուցարարների»:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը լրագրողների հետ կայացած հանդիպմանը դատապարտել է նրանց, ովքեր պայթանյութ պարունակող կասկածելի ծանրոցներ են ուղարկել ԱՄՆ-ի քաղաքական ու պետական գործիչներին։
Ուկրաինայի ինը մարզերում անբարենպաստ եղանակի պատճառով հոսանքազրկված է շուրջ 150 բնակավայր:
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ֆինլանդիայում հոկտեմբերի 25-ին սկսվել են Northern Coasts-2018 («Հյուսիսային ափեր») միջազգային ծովային զորավարժությունները, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 25-ից մինչեւ նոյեմբերի 8-ը:
ՀՀ կառավարությունն այսօր նիստ է անցկացնում:
ԱՊՀ-ի երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները հայտարարել են, որ մտադիր են ուժեղացնել համատեղ պայքարը միջազգային ահաբեկչության դեմ:
«ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ բանակցությունները անցան խիստ դրական մթնոլորտում»:
Թուրքիայի մեջլիսում քաշքշուկ է տեղի ունեցել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) և աջակողմյան «Ազգայնական շարժում կուսակցության» պատգամավորների միջև: