Մարտուն Գրիգորյանը՝ Գյումրիի քաղաքապետ. Բալասանյանն արդեն ուզում է վաճառել գարեջրի գործարանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է Մարտուն Գրիգորյանը, նա նոր իշխանությունների հետ փորձում է լեզու գտնել եւ համոզել, որ ինքը լավագույն թեկնածուն է, եւ որ ՀՀԿ-ի ժամանակ ամենաշատն ինքն է տուժել:

Մեր աղբյուրները պնդում են, որ Բալասանյանի հարցն արդեն լուծված կարելի է համարել, եւ որ նրա թիմի մի քանի անդամներ արդեն գտնվում են ուժայինների ուշադրության կենտրոնում ոչ օրինական ճանապարհով քաղաքական հակառակորդների, լրագրողների դեմ «կոմպրոմատներ» հավաքելու գործով:

Չհաստատված տեղեկություններով՝ Բալասանյանները ցանկանում են վաճառել նույնիսկ գարեջրի գործարանը, իսկ հավանական գնորդների ցանկում նշվում է «Կիլիկիայի» սեփականատեր Հակոբ Հակոբյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031