Ծառուկյանի հորդորը կազդի՞ «ռեյտինգային» պատգամավորների վրա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նախորդ օրը ԸՕ քվեարկությանը չմասնակցած «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Նապոլեոն Ազիզյանի և Վարդան Ղուկասյանի հետ:

Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, որ հաջորդ երկուշաբթի օրը կայանալիք ԱԺ արտահերթ նիստում Ազիզյանը և Ղուկասյանը կողմ են քվեարկելու նախագծին, թույլ է տալիս ենթադրել, որ Ծառուկյանը իր ղեկավարած խմբակցության անդամներին հորդորել է հետևել իր օրինակին և կողմ քվեարկել նախագծին:

Թե որքանով Ծառուկյանի հորդորը կազդի պատգամավորների վրա, դժվար է ասել, բայց փաստ է, որ ռեյտինգային ընտրակարգով խորհրդարան եկած պատգամավորները դեմ են ԸՕ փոփոխությանը, որովհետև հասկանում են, որ դրա ընդունվելու դեպքում իրենք պատգամավոր չեն կարող ընտրվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031