
«Ճար եմ ման գալի՝ Նիկոլին բռնեմ, վիզը պոկեմ». 72-ամյա պապիկին ծանր մեղադրանք է առաջադրված. գործը դատարանում է

Այսօր Երևանի Ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկում է ԱՄՆ 72-ամյա քաղաքացի Ռաֆայել Սարգսյանի գործով դատական նիստը:
«Էս ժամանակները, որ մենք ենք ապրում, ես ճար եմ ման գալի՝ Նիկոլին բռնեմ, վիզը պոկեմ», – հայտարարել էր ԱՄՆ 72-ամյա քաղաքացի Ռաֆայել Սարգսյանը՝ ռուսաստանաբնակ հայ գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի աջակցության հանրահավաքի օրը:
Ռաֆայել Սարգսյանը Սամվել Կարապետյանի աջակցության հանրահավաքին չի մասնակցել. կողքի սրճարաններից մեկում նստած է եղել, ու հետաքրքրությունից դրդված՝ մոտեցել էր մասնակիցներին. այդ մասին հենց լրագրողներին էր ասել. «Սպառնալիք չի էտի: Մի մարդ, որ թուրքին ա ծառայում, ի՛նչ գործ ունի էս երկրի որպես ղեկավար, կարա՞ք ինձի բացատրեք, չեք կարա, ոչ մեկն էլ չի կարա»:
Քննչական կոմիտեն վարույթը նախաձեռնել է հանրահավաքից մեկ օր անց՝ հոգեկան ներգործության հոդվածով: Սարգսյանին մեղադրում են սպանության սպառնալիքի համար:
Այսօր, սակայն, այս գործով դատական նիստը տեղի չունեցավ: Այն հետաձգվել է: Պաշտպաններից մեկը 168.am–ին տեղեկացրել էր, որ վերջին պահին են իմացել, որ դատական նիստը հետաձգվում է, կարծես թե, հանրային մեղադրողի չներկայանալու պատճառով:
Մանրամասները՝ տեսանյութում: