
Չինաստանում գործարկել են աշխարհում ամենաերկար ծովային կամուրջը

Չինաստանի հարավում հոկտեմբերի 23-ին պաշտոնապես բացել են աշխարհում ամենաերկար ծովային կամուրջը՝ 55 կիլոմետր երկարությամբ, որը կապում է Հոնկոնգը, Մակաոն եւ Գուանդունի նահանգի Չժուհայ քաղաքը:
Ինչպես հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, բացման արարողությունը տեղի է ունեցել Չժուհայում՝ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի ու եւս շուրջ 700 հյուրերի մասնակցությամբ: Պողպատե կամրջի քաշը գերազանցում է 400 հազար տոննան: Այն պետք է ծառայի մինչեւ 120 տարի եւ նախատեսված է դիմանալու ժամում 300 կիլոմետրից ավելի արգությամբ քամով ուժեղագույն թայֆունի եւ 8 մագնիտուդով երկրաշարժի:
Նախնական հաշվարկներով՝ 2030 թվականին կամրջով օրական կանցնեն ավելի քան 29 հազար փոխադրամիջոց եւ 120 հազարից ավելի ուղեւոր: Սպասվում է, որ այն զգալի չափով կնպաստի Մարգարտի գետի գետաբերանի տնտեսական գոտու երեք կարեւորագույն քաղաքների տնտեսական ինտեգրացմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ զբոսաշրջությանը Հոնկոնգում եւ Մակաոյում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: