Ռուզաննա Մուրադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել: Հոկտեմբերի 24-ի նիստում այս մասին ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ:

Եթե հետ չի վերցնում իր դիմումը, ապա իր լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը կազմում և ստորագրում է ԱԺ նախագահը »,- ասաց Բաբլոյանը:

Ստորագրման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031