
«Նա այնպիսի տեսք ունի, ասես երջանկություն է զգում տոկոսադրույքի բարձրացումից». Թրամփը հայտարարել է, որ զղջում է Փաուելին ԴՊՀ-ի ղեկավար նշանակելու համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե, հնարավոր է, որ արդեն զղջում է Ջերոմ Փաուելին Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նախագահ նշանակելու համար, քանի որ նա չափազանց է տարվել բազային տոկոսադրույքի բարձրացմամբ։
«Ամեն անգամ, երբ մենք մի մեծ բան ենք անում, նա բարձրացնում է տոկոսադրույքը»,- գանգատվել է պետության ղեկավարը հոկտեմբերի 23-ին The Wall Street Journal թերթում հրապարակված հարցազրույցում: Նա այն կարծիքն է հայտնել, որ ԴՊՀ-ի ղեկավարը «գրեթե այնպիսի տեսք ունի, ասես երջանկություն է զգում տոկոսադրույքի բարձրացումից»:
Թրամփին հարց էր տրվել, թե նա զղջում է արդյոք Փաուելին Դաշնային պահուստային համակարգի ղեկավար նշանակելու որոշման համար, Համակարգ, որը կատարում է ԱՄՆ-ի կենտրոնական բանկի գործառույթները եւ իշխանության գործադիր ճյուղից անկախ մարմին է: «Չափազանց վաղ է այդ մասին խոսելը, բայց հնարավոր է՝ զղջում եմ»,- պատասխանել է նախագահը:
«Ես չգիտեմ,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ հանգամանքներում ինքն իրոք կհեռացնի ԴՊՀ-ի նախագահին:- Ես միայն ցանկանում եմ ասել հետեւյալը. ես խիստ դժգոհ եմ ԴՊՀ-ից, որովհետեւ Օբամայի օրոք տոկոսադրույքը հավասար էր զրոյի», հաղորդել է ՏԱՍՍ-ը: