
Թրամփը էր Ռիադի դեմ պատժամիջոցների հարցը կթողնի Կոնգրեսի քննարկմանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության կապակցությամբ Սաուդյան Արաբիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարցը կթողնի Կոնգրեսի քննարկմանը։
«Ես այդ հարցը թողնում եմ սենատորներին, որոնք կզբաղվեն դրա լուծմամբ: Ես այն թողնում եմ Կոնգրեսին»,- հոկտեմբերի 23-ին ասել է նա՝ Սպիտակ տան Ձվաձեւ առանձնասենյակում պատասխանելով լրագրողների հարցերին: Նախագահի ելույթը հեռարձակել է CNN հեռուստաընկերությունը:
«Սենատորներից ոմանք ինձ ասել են, թե ցանկանում են, որ (Սաուդյան Արաբիայի կողմից) այդ ներդրումները շարունակեն ստացվել: Դա չի նշանակում, թե ոչինչ չի արվելու, միեւնույն է ինչ-որ պատիժ անհրաժեշտ է»,- նշել է Թրամփը:
«Ես այդ հարցը, ի վերջո մենք ինչպես կվարվենք, թողնում եմ Կոնգրեսի քննարկմանը, որն այն կլուծի ինձ հետ»,- հայտարարել է նախագահը: Թրամփը բազմիցս ընդգծել է, որ ինքը հանդես է գալիս էր Ռիադի նկատմամբ պատժամիջոցների դեմ, որոնք կարող են վնաս հասցնել իր իսկ Միացյալ Նահանգների տնտեսությանը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: