Մարատ Բիրիմջանը ԵԱՏՄ-ն համարում է անդամ երկրների արտահանման ներուժը իրացնելու լավ հնարավորություն

Եվրասիական տնտեսական միության միասնական տարածքը թույլ է տալիս անդամ երկրների գործարարներին իրացնել իրենց արտահանման ներուժը: Երևանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  Kazakh Invest-ի փոխտնօրեն Մարատ Բիրիմջանը:

«Որքան շատ մենք բացենք հնարավորությունները բիզնեսի, ինչպես նաև գործընկերության ընդլայնման  համար, այնքան շուտ կազատականացնենք  մեր օրենսդրությունները: Որքան մենք մեծացնենք գործընկերությունը Միության շրջանակներում, ավելի լավ կօգտագործենք թե՛ ընդհանուր Եվրասիական տնտեսական միության, թե՛ դրա անդամ յուրաքանչյուր երկրի արտահանման ներուժը»,- ասաց Բիրիմջանը:

Հարցին, թե ի՞նչ կառաջարկի հայ գործարարներին, Մարատ Բիրիմջանը պատասխանեց. «Ես առաջարկում եմ լինել երկխոսության ակտիվ մասնակից պետական կառավարման մարմինների հետ հետադարձ կապի, կոնկրետ առաջարկների և նախաձեռնությունների առումով: Այստեղ, ցավոք, բիզնեսի և գործարարների միջև ակտիվ երկխոսություն չկա»,- ասաց նա՝ պետական կառավարման մարմիններին ևս կոչ անելով գործարարներին ավելի շա

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031