
Դատարանը վարույթ է ընդունել ընդդեմ Արթուր Վանեցյանի՝ Սեդրակ Քոչարյանի ներկայացրած հայցադիմումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աիդա Դավթյանի նախագահությամբ, որոշում է կայացրել վարույթ ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցչի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։
Ինչպես հայտնի է՝ Սեդրակ Քոչարյանը սեպտեմբերի 20-ին հայցադիմում է ներկայացրել՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին։
Վարույթ ընդունելու մասին որոշումը դատարանը կայացրել է հոկտեմբերի 18-ին, իսկ դատական նիստի օրը դեռ նշանակված չէ։