««Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը վերաբերում է միայն նրանց, ովքեր անբարեխիղճ ձեռքբերողներ են. բարեխիղճները որևէ մտահոգվելու առիթ չունեն»:
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Լրատվական դաշտը ինչպե՞ս ա կառավարվել․․Լրատվամիջոցների 99 տոկոսը եւ լրագրողների 70 տոկոսը իշխանություններից կոնկրետ փող ա ստացել, հիմա չի ստանում էդ փող եւ, ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ իրենք փող էին ստանում եւ հիմա փող չեն ստանում․.․»,- սրանք երկարամյա լրագրող, խմբագիր, այսօր եւս սեփական թերթ ունեցող, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, որ նա հնչեցրեց երեկ երեկոյան իր լայվում․․․․
«Իրականում այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականի այս օրերին, ինչ-որ առումով էմոցիոնալ դրսևորում էր: Իրական հեղափոխությունը հիմա է: Իրական հեղափոխությունը, ա’յ, թեկուզ այս ճգնաժամային օրերին է տեղի ունենում, որովհետև հիմա է պատասխանն այն հարցի, թե մենք ինչքանով ենք պատրաստ փոխվել, ինչքանով ենք փոխվել՝ որպես հասարակություն: Մեզնից յուրաքանչյուրն ինչքանով է փոխվել՝ որպես անհատ, որպես քաղաքացի: Ինչքանով է փոխվել իրականության նրա ընկալումը»:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարծում է, որ կորոնավիրուսի հետևանքով փակված սահմանները պետք է բացել ոչ շուտ, քան մեկ տարի անց:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի շնորհավորել Արցախի Հանրապետության նորանշանակ նախագահ Արայիկ Հարությունյանին:
Այն, ինչ տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության համար անընդունելի է, մենք ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենը հետևանքներ ունենա: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ ուղիղ եթերից արտահոսած կադրերին, ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Կարծում եմ՝ մենք առնվազն նվազագույն հարգանք պետք է ունենանք պետական և հոգևոր ինստիտուտների հանդեպ: Մեզ համար քննարկելի չէ Վեհափառի դիմումը, կոչը, կարծում եմ՝ դրա հասցեատերը դատարանն է, և դատարանը կորոշի՝ ինչպես վարվել այդ դիմումի հետ»:
Թաիլանդում 3 օր շարունակ կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել: Վերջին մեկ օրում երկրում գրանցվել է վարակի 47 նոր դեպք:
ԱԺ ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 407 հազար 439-ի:
Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2019-ին Թուրքիայի բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ, որոնք մշակվել են ըստ բնակության հասցեների։
Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունը երկրի թանգարաններում և հնավայրերում վիրտուալ էքսկուրսիայի շարք է պատրաստել։
ԱՄՆ-ի մի շարք նահանգներ դիտարկում են կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումները մեղմացնելու տարբերակները: Այդ համատեքստում Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի իշխանությունները որոշում են կայացրել վերաբացել ծովափերն ու այգիները:
Հունաստանի կառավարությունը տուրիստական ընկերություններին, հյուրանոցներին, ինչպես նաև ավիաընկերություներին թույլատրել է գումարի դիմաց տրամադրել վաուչերներ իրենց այն հաճախորդներին, ովքեր, կորոնավիրուսով պայմանավորված, չեն կարողացել օգտվել ծառայություններից:
Իրենք ասում են՝ նախկինում պատգամավորներին ծրարով էին գումար տալիս, այսինքն՝ մուտք ու ելք չէր լինում, հիմա էլ նույն կոռուպցիան է՝ մուտք ու ելքով։ Բայց նախկին պատգամավորներն ասում են, որ չեն ստացել։ Ես չեմ հասկանում։ Բա ինչո՞ւ ինձ ու քեզ պարգևավճար չեն տալիս։ Մեր արած աշխատանքը ստորակա՞րգ է։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Մեր եկեղեցին իր հազարյոթհարյուրամյա պատմության մեջ հերձվածողներ շատ է տեսել: Վստահ եմ՝ հավատավոր ժողովրդի հետ սա էլ կհաղթահարի, բայց կմնան վերքերն ու վիրավորանքը»:
Թուրքիայի Բաթման նահանգի նահագապետ Հուլուսի Շահինը ներկայացրել է նահագում տիրող իրավիճակը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածմամբ։ Ըստ ermenihaber.am-ի՝ նահանգապետն ահազանգել է, որ հատկապես կանայք չեն հետևում համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Չեմ կարծում, թե այս տեսանյութը որևէ կարևորություն է ներկայացնում, որովհետև առաջին դեպքը չէ ոչ միայն վարչապետի կյանքում, այլև ամբողջ աշխարհում, երբ նման վիդեոները հայտնվում են եթերներում։ Տարբեր երկրների ղեկավարների, պաշտոնյաների հետ նման բաներ եղել են, այնպես որ սա արտառոց բան չէ»:
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Արդ, որոշ շրջանակներու կողմէ պահեր ու կացութիւններ օգտագործելով եւ ծրագրուած մօտեցումով Հայ Եկեղեցւոյ դէմ պայքար մղելու փորձը Մեզի համար, վստահ ենք նաեւ մեր ժողովուրդին համար, երբե՛ք ընդունելի չէ։
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկու տարի առաջ իր մասին իմ հնչեցրած գնահատականից հետո աշխատել եմ չանդրադառնալ ստորեւ բերվող պերսոնաժի Չմտքերին։
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արփինե Հովհաննիսյանը, որ ըստ էության կեղծ դիտորդություն է արել Արցախում (ստորև կասեմ, թե ինչու է կեղծ) «Երկիր Մեդիայի» եթերում բացահայտ ստեր ու մանիպուլացիաներ է ասել «Իրազեկ քաղաքացիների միավորման» գնահատականների ու այլ հարցերի մասին:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ Թագուհին խնդրել է, որ իր 68-ամյա թագավորության ընթացքում առաջին անգամ իր ծննդյան տարեդարձին առիթով հրետանային համազարկ չլինի՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
Հարավային Ամերիկայում կորոնավիրուսի տարածումը կարող է հանգեցնել սուրճի դեֆիցիտի:
Եթե հասարակագետ եք, ապա վստահաբար գիտեք, որ հասարակական կյանքի ցանկացած լուրջ ցնցում-փոփոխության հաջորդում է սեփականության վերաբաշխման գործընթաց: Եթե հեղափոխական եք, կամ սոցիալական արդարության սուր ընդգծված (ավելի ճիշտ՝ չափազանցված) ընկալում ունեք, ապա ինչ-որ բան եք մտմտում «ապօրինի ձեռք բերված սեփականության» հետ վարվելիքի մասին: Սա թե՛ աքսիոմա է, թե՛ իրականություն:
Իրանի մայրաքաղաքը մեկ շաբաթ անց միացել է իշխանությունների՝ «խելացի սոցիալական հեռավորություն» ծրագրին, որը ի թիվս անհատների միջև ֆիզիկական հեռավավորություն պահելու այլ միջոցառումների, ներառում է նաև խանութների բացում, ձեռնարկատիրական գործունեության վերսկսում, որոնք կորոնավիրուսի տարածման ցածր ռիսկ ունեն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ապրիլի 17-ին գրել էր, «ժամը 20:00-ին հանդես կգամ հեռուստատեսային ուղերձով՝ կորոնավիրուսի համաճարակի և դրա բերած սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման անելիքների վերաբերյալ»։
«Ե՛վ իշխանության, և՛ հասարակության կողմից պատշաճ պատասխանատվություն չկա, չկա նաև վտանգն իր ողջ ծավալով ընկալելու գիտակցություն երկու կողմից էլ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում իշխանության և հասարակության որոշ հատվածի գործելաոճին։