«Առաջին քայլը պետք է անի Փաշինյանը և կոնկրետ հայտարարի, թե ով, երբ, որքան փող է տվել իր թերթին, իրեն և՝ ինչի դիմաց»
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Լրատվական դաշտը ինչպե՞ս ա կառավարվել․․Լրատվամիջոցների 99 տոկոսը եւ լրագրողների 70 տոկոսը իշխանություններից կոնկրետ փող ա ստացել, հիմա չի ստանում էդ փող եւ, ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ իրենք փող էին ստանում եւ հիմա փող չեն ստանում․.․»,- սրանք երկարամյա լրագրող, խմբագիր, այսօր եւս սեփական թերթ ունեցող, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, որ նա հնչեցրեց երեկ երեկոյան իր լայվում․․․․
Առայժմ ոչ մի լրատվամիջոց, կարծես, այս հայտարարության մասին վերաբերմունք չի դրսեւորել, ցավոք․․․․
Հիմա, կամ լրատվամիջոցները, լրագրողները եւ գլխավոր խմբագիրները պիտի պահանջեն, որ․
ա․ Առաջին քայլը անի Փաշինյանը, քանի որ հենց ինքն է պարտավոր սկսել իրենից եւ իր թերթից եւ կոնկրետ հայտարարել, թե ով, երբ, որքան փող է տվել իր թերթին, իրեն եւ՝ ինչի դիմաց
բ․ կամ՝ լրատվամիջոցները եւ նրանց խմբագիրները գլուխները կախ պիտի կուլ տան այս մեղադրանքը
գ․ կամ՝ պետք է դատի տան վարչապետին զրպարտության համար
դ․ կամ՝ պիտի ապացուցեն, որ վարչապետը ստախոս է․․․
ե․ կամ, լռելով պիտի խոստովանեն, որ Նիկոլը ճիշտ է։
Գնդակը լրատվամիջոցների դաշտում է,թեպետ, ներքին համոզմունք ունեմ, որ ոչ մեկն էլ ձայն չի հանելու եւ լուռ կուլ են տալու այս զրպարտությունը, եթե այն զրպարտություն է, կուլ են տալու այս մեղադրանքը, եթե այն մեղադրանք է․․․։
Երրորդ ճանապարհ կարծես ՝ չկա․․․ Իհարկե՝ Նիկոլը ոչ մի կոնկրետ լրատվամիջոցի անուն չհնչեցրեց, եւ կարծում եմ, լրատվամիջոցները հենց սրանից էլ կկառչեն եւ ծպտուն չեն հանի․․․
Վենդետան միայն արյունով չի լինում․․․»:
<Լրատվական դաշտը ինչպե՞ս ա կառավարվել․․Լրատվամիջոցների 99 տոկոսը եւ լրագրողների 70 տոկոսը իշխանություններից կոնկրետ փող…
Gepostet von Մարգարիտ Եսայան am Montag, 20. April 2020