«Կեղծ դիտորդությունը, կեղծ քաղհասարակությունը պոզով-պոչով չի լինում». Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արփինե Հովհաննիսյանը, որ ըստ էության կեղծ դիտորդություն է արել Արցախում (ստորև կասեմ, թե ինչու է կեղծ) «Երկիր Մեդիայի» եթերում բացահայտ ստեր ու մանիպուլացիաներ է ասել «Իրազեկ քաղաքացիների միավորման» գնահատականների ու այլ հարցերի մասին:

Տեսախցիկներով չկահավորված տեղամասերում մեր արձանագրած խնդրահարույց պատկերի մասին իր մանիպուլատիվ գնահատականը համեմելու համար Հովհաննիսյանը ակնարկում է, որ մենք թերագնահատում ենք այդ տեսախցիկների համար գիշերները չքնած մարդկանց գործը: Այդ չքնողներից մեկը ես էի ու այն, որ գլուխ չեմ գովում, չի նշանակում, որ կարելի է նման բաներ խոսել:

Արփինե Հովհաննիսյանը նաև խոսել է մեր ֆինանսավորումից ու դրանից կառչելով ինչ-որ անհեթեթ եզրահանգումներ արել: Սա այդքան սյուռ չէր լինի, եթե ի տարբերություն մեզ, Հովհաննիսյանը գաղտնի չպահեր, թե ո՞վ է ֆինանսավորել իր առաքելությունը: Չնայած, եթե դա նախկին իշխանության ժամանակ գողացված փողերից է, պարզ է, որ չի ասելու:

Իրեն այժմ «քաղ. հասարակություն» հռչակած Հովհաննիսյանը, որ ասում է, որ «խախտումները չէին կարող ազդել նախագահական ընտրությունների վրա», երևի շատ արագ է մոռացել, որ 2017 թվականի ընտրություններոին զուտ ընտրակաշառքի ու վարչական ռեսուրսի միջոցով իր ՀՀԿ-ն ստացավ համարյա 50 տոկոս ձայն, այնինչ դրանից մեկուկես տարի հետո նորմալ ընտրությունները ցույց տվեցին, թե որքան հեռու էր այդ տոկոսը իրականությունից:

Արփինե Հովհաննիսյանը մաքուր-զուլալ սուտ է ասում, որ ջանքեր չեն գործադրվել միջազգային դիտորդների (այդ թվում՝ ԵԽԽՎ պատգամավորների) հրավիրելու առումով: Ահռելի ջանքեր գործադրվել են, շատ մեծ արդյունք կլիներ, եթե կորոնավիրուսը չտապալեր դա:

Հովհաննիսյանի խոսքում այլ ստեր էլ կային, բայց դե հատ-հատ չեմ անդրադառնալու: Չեմ բացառում, որ հերքում պահանջենք:

Ես չեմ ուզում խոսել Արփինե Հովհաննիսյանի «Իրավական Կրթություն» ՀԿ-ի դիտորդների համատարած անգրագիտության մասին և չեմ պատմի այն դեպքերը, երբ մեր դիտորդները այդ դիտորդներին իրավական լիկբեզ էին անում: Բայց ասեմ իրենց դիտորդության մասին մի քանի փաստ, որոնք միջազգային ստանդարտներով (տես առաջին մեկնաբանությունը) կեղծ դիտորդության բնորոշումներն են.

1. Ֆինանսավորումը գաղտնի է պահվում

2. Ուներ դիտորդներ, որոնց բեյջի վրա նույնիսկ դիտորդի անուն-ազգանունը չկար և որոնց անունները չկար Արցախի ԿԸՀ-ում հավատարմագրված դիտորդների ցանկում

3. Չեն հրապարակել դիտորդության մեթոդաբանությունը:

Կեղծ դիտորդությունը, կեղծ քաղհասարակությունը պոզով-պոչով չի լինում, հենց այսպես է լինում: «Իրավական Կրթություն» ՀԿ-ի դիտորդությանը դեռ կանդրադառնանք, քանի որ կեղծ դիտորդներին պետք է ջրի երես հանել: Հարցն այն է, թե ինչու է «Երկիր մեդիայի» եթերում խոսել հենց կեղծ դիտորդության ղեկավարը:

Հ.Գ. Որ ապաքաղաքական օրինակով պատկերացնեք, թե ինչ կարգի կեղծ էր Արփինե Հովհաննիսյանենց դիտորդությունը, ասեմ, որ իրենք հայտարարել են, որ «բոլոր տեղամասերում պահպանվել են հիգիենայի կանոնները», իսկ մեր դիտորդները տեսել են այդ կանոնների խախտման 285 դեպք»:

Արփինե Հովհաննիսյանը, որ ըստ էության կեղծ դիտորդություն է արել Արցախում (ստորև կասեմ, թե ինչու է կեղծ) «Երկիր Մեդիայի»…

Gepostet von Daniel Ioannisyan am Samstag, 18. April 2020

Տեսանյութեր

Լրահոս