Թուրքիայի բնակչության 27․5 տոկոսը երեխաներն են
Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2019-ին Թուրքիայի բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ, որոնք մշակվել են ըստ բնակության հասցեների։
Ըստ ermenihaber.am-ի՝ հրապարակված տվյալների համաձայն՝ Թուրքիայի ընդհանուր բնակչության թիվը 2019թ․ վերջին կազմել է 83 մլն 154․997, որից 22 մլն 876․798-ը երեխաներն են։
Նշվում է, որ ՄԱԿ-ի կողմից սահմանված 0-17 տարիքային խմբի անդամները՝ երեխաները Թուրքիայում 1970թ․ բնակչության 48․5 տոկոսն էին կազմում, այդ ցուցանիշը գնալով նվազել է, և 1990թ․ կազմել է 41․8 տոկոս։
Իսկ արդեն 2019թ․ տվյալներով՝ երեխաները Թուրքիայի բնակչության 27․5 տոկոսն են ձևավորում։
Ըստ կանխատեսումների՝ Թուրքիայի բնակչության կազմում երեխաների թիվը 2023թ․ պակասելու է՝ դառնալով 27 տոկոս, 2030թ․՝ 25․6 տոկոս, 2040թ․՝ 23․3 տոկոս, 2060թ․` 20․4 տոկոս և 2080թ․՝ 19 տոկոս։