
«Ձեր ղեկավարած համակարգին չի կարելի զգայուն անձնական տվյալներ վստահել». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում «ափալ-թափալ» օրենք ընդունեցիք` քաղաքացիների վերաբերյալ անձնական զգայուն տեղեկատվություն հավաքագրելու և օգտագործելու համար:
Ինչքան էլ, որ ասեք հավաքագրված տեղեկատվությունը ջնջվելու է արտակարգ դրությունից հետո` այս վիճակի կայունացումից հետո, մեկ է ձեր և ձեր ղեկավարած պետական համակարգի հանդեպ վստահությունը արդեն մոտենում է զրոյի:
Պատճառները կարծում եմ ավելի քան ակնհայտ են: ԱԱԾ տնօրեն եք նշանակում, որ հետագայում, ձեր իսկ գնահատմամբ, վարչապետի դեմ տվյալներ է հավաքագրում և օգտագործում: Պետական պաշտոններում մարդիկ եք նշանակում, որ ձեզ, շատ հավանաբար նաև դիատվորյալ, ապատեղեկատվություն են մատուցում, որի արդյունքում սխալ որոշումներ եք կայացնում: Եվ վերջապես դուք ձեր քթի տակ, վարչապետի տեսաձայնագրության նյութերի արտահոսքը չեք կարողանում կանխել և հետևաբար զգայուն տեղեկատվություն կառավարել:
Ու հիմա ասեք, որ սխալվում ենք մենք, երբ ասում ենք, որ այդ օրենքի ընդունումը ճիշտ չէր, և ձեր ղեկավարած համակարգին չի կարելի զգայուն անձնական տվյալներ վստահել»: