Եթե պատասխանատվության ենթարկվողներ չեղան, «Իմ քայլը» ՀՌԱՀ-ի խորհրդին կհրավիրի ԱԺ. Մակունց
Այն, ինչ տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության համար անընդունելի է, մենք ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենը հետևանքներ ունենա: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ ուղիղ եթերից արտահոսած կադրերին, ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Մեր դիրքորոշումը բավականին կոշտ է և վճռական: Տեղի ունեցածի հետ կապված կարող են հնչել մեկնաբանություններ՝ ոչ պրոֆեսիոնալիզմի, անփութության կամ դիտավորության վերաբերյալ, սակայն մեզ համար սա առաջին հերթին՝ տեղեկատվական անվտանգության խնդիր է: Այն ընթացքում, երբ վարչապետը տեղյակ չէր, որ ուղիղ հեռարձակում է գնում, կարող էր աշխատակազմի հետ շփվելիս այնպիսի նախադասություն կամ արտահայտություն օգտագործել, որոնք ոչ մի բան չեն ասում ներկա գտնվողներին բայց դա լիներ լրջագույն անվտանգության խնդիր»,- ասաց Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ ակնկալում են, որ պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության, իսկ եթե դա տեղի չունենա, ապա «Իմ քայլը» խմբակցությունը ՀՌԱՀ-ի խորհրդին կհրավիրի խմբակցություն՝ պահանջելու, որ նման դեպքերը բացառվեն, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:
Մանրամասները՝ տեսանյութում