Թուրքիայի Բաթման նահանգում մարդիկ կորոնավիրուսից չեն վախենում
Թուրքիայի Բաթման նահանգի նահագապետ Հուլուսի Շահինը ներկայացրել է նահագում տիրող իրավիճակը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածմամբ։ Ըստ ermenihaber.am-ի՝ նահանգապետն ահազանգել է, որ հատկապես կանայք չեն հետևում համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին։ Սովորության համաձայն նրանք շարունակում են կազմակերպել «ոսկե օրեր» (սա մի միջոցառում է, որի ժամանակ կանայք բազմատեսակ քաղցրավենքիներ, խմորեղեններ և աղանդեր են պատրաստում և հավաքվում մեկի տանը, պճնվում, զվարճանում, պարում, միմյանց հետ զրուցում)։
Նահանգապետը նշել է, որ եթե այսպես շարունակվի, ամբողջապես բնակելի թաղամասերում կարանտինային ռեժիմ կսահմանվի և տուգանքներ կկիրառվեն։
Ըստ նահանգապետի՝ շատ մարդիկ չեն գիտակցում լրջությունը և շարունակում են հավատալ որ այս հիվանդությունը իրենց չի կպնի։ Այդ պատճառով Բաթման և Տիգրիս գետի կիրճերում բազմամարդ խնջույքներ են կազմակերպվում, մարդիկ իրար գլխի հավաքվելով խորոված են անում։
Հուլուսի Շահինն ընդգծել է, որ այս անտարբերության հետևանքով արդեն հիվանդների քանակը եռապատկվելով է շատանում նահանգում և անհրաժեշտ է մարդկանց գիտակցությունը փոխել։
Հիշեցնենք, որ Բաթման նահանգը գտնվում է Թուրքիայի հարավարևելյան հատվածում և իր մեջ ներառում է նաև Սասուն բնակավայրը։