
Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է եղբայրական Ռուսաստանին

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եղբայրական Ռուսաստանի Դաշնության հարգելի՛ գործընկերներ,
Սրտանց շնորհավորում եմ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ: Անկասկած, եղբայրական Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունները կարևորագույն նշանակություն ունեին երկրի պետական կառավարման համակարգի կատարելագործման գործընթացում:
Լիահույս եմ, որ ՌԴ ազգաբնակչության ճնշող մեծամասնության հավանությանն արժանացած փոփոխություններով տրվելու է եղբայրական Ռուսաստանի զարգացման ու առաջընթացի նոր գործընթացի մեկնարկը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հաջող անցկացման առթիվ` բարեկամ ռուս ժողովրդին մաղթում եմ հարատև զարգացում, խաղաղություն, բարօրություն և բարգավաճում:
Աստված պահապան մեզ բոլորիս…»։
https://www.facebook.com/GagikTsarukyan/photos/a.94177182844/10158892418967845/?type=3&theater