«Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից:

Արդեն 2 տարուց ավել է, ինչ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները չեն ավարտվում:
Նրանք կաթվածահար են եղել կառավարության պատճառով:

Բարեգործական և նվիրատվության գումարների շնորհիվ վերանորոգվող, աշխարհի մինչ այսօր կանգուն մնացած ու գործող հինավուրց քրիստոնեական մայր տաճարներից մեկը լիարժեք չի բացում իր դռները հավատացյալների առաջ, քանզի անկախ Հայաստանի կառավարությունն արդեն երկար ժամանակ է, ինչ ձգձգում է Մայր տաճարի վերոնորոգման աշխատանքները բարեգործական ճանաչելու հարցը: Խնդրի մասին ահանզանգել եմ դեռևս տարվա սկզբին:

Իդեպ, թեպետ այդ հանձանաժողովի նախագահը ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն է, Էջմիածնի տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից:

Դրան հակառակ նախանձելի օպերատիվությամբ բարեգործական են ճանաչվել և հարկերից ազատվել են մի շարք արևմտյան ֆոնդերի կողմից ֆինանսավորվող բազմաթիվ ծրագրեր:

Կրկնեմ, որ անգամ ամենահիվանդագին երազում դժվար էր պատկերացնել, որ առաջին քրիստոնեական պետությունը մի օր կունենա կառավարություն, որի գործունեությունից կտուժի առաջին քրիստոնյա ժողովրդի հոգևոր սիրտը:

Եվ ահա այսօր, Երրորդ Հանրապետության անաստված և հակաքրիստոնյա վարչապետը չի տալիս եկեղեցուն այն արտոնությունը, որ տրվում էր անգամ պարսկական շահերի, ռուսական կայսրերի և սովետական գենսեկների կողմից:

Բա դուք թուրքից ինչո՞վ եք տարբերվում»:

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10222185054793468

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031