Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է հինգով եւ հասել 1160-ի, ապաքինվածները վեցով ավելի են:
Այսօր Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության անդամներին տեղեկացրեց, որ որոշում է կայացրել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ում հունիսի 8-ին ազատեցին պաշտոնից, հնարավոր է առաջիկայում նոր պաշտոն ստանա։ Նրան առաջարկել են Սուրեն Պապիկյանի ղեկավարած տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ աշխատող Երեւանի ՋԷԿ-ի տնօրենի պաշտոնը։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խումբը քննարկում էր հավաքների ազատության սահմանափակումը վերացնելու հայցով վարչական դատարան դիմելու հարցը։ Շաբաթներ առաջ նույն հարցով նրանք նախագիծ էին ներկայացրել ԱԺ, սակայն մերժվեց։ Եռյակը որոշել է այս փուլում դատարան չդիմել։ «Հետագա զարգացումների մասին կհայտնենք»,- ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ Մեր տեղեկություններով՝ եռյակում հույս […]
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լրջորեն նախապատրաստվում է աշնանային նստաշրջանում «անսանձ» պատգամավորներին լռեցնելու շուրջ: Բանն այն է, որ իշխող խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու մասին նախագիծը, որով ցանկանում է ավելի լրջացնել էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի գոյությունը խորհրդարանում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն առանց մրցույթ հայտարարելու արդեն իսկ ներկայացրել է ՍԴ դատավորի իր թեկնածուին: «Թեկնածուն լուրջ պառակտում է մտցրել իմքայլականների մեջ, որոնք ամեն ինչ անում են, որ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը չեղարկվի։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Armlur.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը: Ըստ մեր տեղեկությունների՝ նիստը թեժ է անցել, քանի որ օրակարգում մի քանի հարց է քննարկվել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունն ինչ-որ պահից ոչ այնքան մեր արտաքին ու ներքին անվտանգության խնդիրներով է զբաղվում, որքան քաղաքական պրոցեսների մասնակից է դարձել եւ սկսել է սպասարկել Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծրագիրը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում գտնվելու ժամանակ հուլիսի 30-ից դիմակներ կրելը պարտադիր կդառնա Ներկայացուցիչների պալատի անդամների, ինչպես նաեւ նրանց օգնականների համար:
Ամուլսարի շրջակա համայնքի բնակիչների բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց. ՈւՂԻՂ
«Ըստ մեր տեղեկությունների՝ Վանեցյանը պատրաստվում է պաշտոնական տարբեր հանդիպումներ ունենալ արցախյան պաշտոնյաների հետ, համագործակցության հետ կապված տարբեր քննարկումներ ունենալ: Արցախյան մեր աղբյուրները փոխանցում են, որ այս պահին Վանեցյանի եւ տարբեր անձանց հետ հանդիպման ժամանակացույց է քննարկվում, եւ հստակեցումներ են իրականացվում հանդիպումների վերաբերյալ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը հուլիսի 30-ին գերազանցել է 17 միլիոնը:
Եվ, երրորդ պատճառը, որն էլ ավելի է բարդացնում իրավիճակը, առողջապահական ճգնաժամն է: Այս երկրները, և հատկապես Հայաստանը, խիստ տուժել են, և այդ ճգնաժամի զոհերն են այն բոլոր սոցիալական հետևանքներով, որ կարելի է պատկերացնել:
«Մեր ժողովուրդը սովորել է, որ կարող է նաև փողոց փակելով իշխանություն փոխել։ Իսկ ինչո՞ւ եք մտածում, թե այդ նույն ժողովուրդն այս տուգանքներից, համավարակից, տնտեսական պրոբլեմներից չի կարող ևս որոշել, որ նույն ճանապարհով կարող է ևս մեկ անգամ իշխանություն փոխել, ինչո՞ւ եք բացառում այդ տարբերակը։ Ես կարծում եմ՝ այս հնարավորությունն ավելի մեծ է»։
«Երբ որևէ էական փոփոխություն չկա երկրում, երբ խոստումները չեն կատարվում, սա ֆորսմաժո՞ր է, թե՞ ոչ՝ տվյալ քաղաքական ուժի համար։ Ամեն ինչ շատ արագ կարող է փոխվել, ուղղակի խնդիրն այն է, թե ընդդիմությունը կկարողանա՞ համոզել հասարակությանը, հանրությունը պատրա՞ստ է մանիպուլյացիաների չենթարկվել»։
Ռոբերտ Քորչարյանի խոսքով՝ հնարավոր է կրկնել տարիներ առաջ գրանցած տնտեսական հաջողությունները:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Չինաստանի մասնագետներն աշխարհում առաջինն են անցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երրորդ՝ եզրափակիչ փուլին:
Հայաստանը ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել՝ ԵՍԶՈՒ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերի կասեցման մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Մեզ մոտ որակ կար, քաղաքական էլիտան որակյալ էր». «Քաղաքական խոհանոցի» հյուրն այս անգամ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։
«88 թվից ի վեր մենք Արցախի հարցի կարգավորումը դիտում էինք ազգերի ինքնորոշման սկզբունքի հիմքի վրա։ Սա է Արցախի հարցի լուծման բանաձևը»
Թուրք-ադրբեջանական զորավարժությունների վերաբերյալ երկրորդ նախագահն ասաց, որ դրանք անկասկած ուժի ցուցադրում են։
Երեկվա մեր միտինգը թուրքական հյուպատոսության առջև ունի նաև երկրորդ պատճառը, դա այն է, որ շաբաթներ, օրեր ի վեր Էրդողանը հայտարարում էր, որ Սփյուռքի, Հայ Դատի դեմ պայքար է բացել, որ 1915-ի Ցեղասպանության հարցն այլ կերպ պիտի ավարտի ինքը, և, որ այն տակավին ավարտված չէ: Երբ նման արտահայտություններ են արվում՝ աշխարհի դիմաց բացահայտորեն, առանց որևէ դատապարտման, սա իրապես անընդունելի է: Ըստ այդմ՝ թուրքական հյուպատոսության դիմաց մեր ցույցի կազմակերպման նպատակն Ադրբեջանի և Թուրքիայի նույնացումն էր:
«Պարզվեց, որ Ադրբեջանի նախագահը այդքան էլ կոնստրուկտիվ չէ, Ադրբեջանն այդքան էլ խաղաղասեր չէ, և Ադրբեջանի ժողովուրդն այդքան էլ պատրաստ չէ խաղաղության։ Հատկապես Դուշանբեից հետո մեր հանրությանն ինչո՞վ էին կերակրում, որ ունենք շատ կանսրտուրկտիվ տրամադրված հակառակորդ, որի հետ բանակցում ենք, և եթե հանկարծ իրենք չգնան հարցի կարգավորման՝ խաղաղ ճանապարհով, ապա մենք կդիմենք Ադրբեջանի ժողովրդին»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեք հեռուստաընկերությունների լրագրողներին տված իր հարցազրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հրահրած ռազմական գործողություններին՝ ասաց, որ Ադրբեջանը փորձել է բարելավել իր դիրքերը և հայկական զինված ուժերը ոչ միայն կանխել են, այլև արժանի հակահարված տալով՝ բարելավել են իրենց դիրքերը։
Հուլիսի 29-ից Թուրքիան և Ադրբեջանը համատեղ լայնածավալ պլանային զորավարժություններ են սկսում Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում, իսկ օգոստոսի 1-5-ը՝ Նախիջևանում: Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ թուրք-ադրբեջանական կողմը մշտապես կարողանում է հոգեբանական, տեղեկատվական ճնշում գործադրել հայ ժողովրդի վրա:
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «5-րդ ալիք», «Երկիր Մեդիա» և «Հ2» հեռուստաընկերություններին:
Սա ծավալուն տեսանյութի երրորդ և եզրափակիչ հոդվածն է, որում երկու թուրք մտավորականներ հանդես են գալիս Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Քննարկումը տեղի է ունեցել 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Տեսանյութում Էրդողան Այդինի և Այդին Չուբուքչուի միջև զրույցը թուրքերեն է՝ անգլերեն ենթագրերով։ Մեկ ժամ 37 րոպե տևողությամբ ծրագրի անվանումն է՝ «Բաբելոնյան աշտարակ», իսկ ծրագրի վերնագիրը՝ «Առերեսվելով ցեղասպանությանը»։ Թուրքական քննարկումը թարգմանել և ենթագրերով ապահովել է դոկտոր Օհաննես Քիլիչդաղին։ Ահա այդ քննարկման հատվածների վերջին մասը․
Инфотека24.ru կայքի աղբյուրները հայտնել են, որ սիրիական վարձկանները՝ 200 հոգի, արդեն գտնվում են Ադրբեջանի տարածքում: Լրատվամիջոցը, վկայակոչելով քրդական «ԱՆՖ» գործալությանը, նշում է, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար սիրիական վարձկաններին առաջարկում են Թուրքիայի քաղաքացիություն:
Հայ-ադրբեջանական սահմանին նախանցած շաբաթ տեղի ունեցած մարտական գործողություններից հետո այսօր Ադրբեջանը և Թուրքիան համատեղ լայնածավալ մարտավարական զորավարժություններ են սկսում։ Զորավարժություններին, ըստ ռուսական մամուլի, ներգրավված են մեծ թվով զրահատեխնիկա, հրետանու կայանքներ, ականանետեր, մարտական ավիացիա և հակաօդային պաշտպանության համակարգեր:
Թաիլանդի կառավարությունը որոշում է ընդունել արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում սահմանվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, երկարաձգել եւս մեկ ամսով՝ մինչեւ օգոստոի 31-ը: