«Եթե հիշենք Վիեննայի հանդիպումը, այն բարձրաստիճան էր, որոշ համաձայնություններ ձեռք բերվեցին կողմերի միջև, սակայն, երբ վրա հասավ դրանց իրագործման փուլը, հարցը մտավ փակուղի։ Ուստի կարծում եմ, ընդհանուր առմամբ, ավելի բարձր արդյունավետության համար այս հակամարտությանն ավելի մեծ ու բարձր մակարդակի միջնորդություն և ուշադրություն է հարկավոր, քանի որ այն շատ բարդ է։ Եթե հաջողվի նախարարական մակարդակով հանդիպում կազմակերպել, պարզ է, որ Ադրբեջանն այլևս հումանիտար պրոյեկտներ չի քննարկելու, պարզ է նաև, որ Հայաստանը փորձում է վերադառնալ 2016 թվականի հետպատերազմյա պայմանավորվածություններին, որոնք Ադրբեջանը չի ընդունի»։
ՀՀ-ում տեղի ունեցած իշխանազավթումից հետո նոր իշխանությունները, բոլշևիկյան ռազմական քաղաքականության ոճին համապատասխան, փորձեցին ամեն կերպ ձերբազատվել այն ամենից, ինչն ասոցիացվում էր նախկին իշխանությունների հետ, առավել ևս, երբ այդ գործընթացը կամ երևույթը կարող էր բարձրացնել հանրության աչքին պետք իրենց վարկանիշը։ Ահա այս շարքի «փայլուն» դրսևորումներից մեկն էլ, թերևս, կառավարության կազմի, այսպես ասած, օպտիմալացումն էր և, մասնավորապես, Սփյուռքի նախարարության վերացումը՝ փոխարենը անհասկանալի և չհիմնավորված պատճառներով վարչապետի աշխատակազմում սփյուռքի հարցերով գրասենյակ ստեղծելով, իսկ ղեկավարին հանձնակատար կարգելով։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցին։
Մենք պետք է մեր գիծը տանենք՝ ռազմավարական պահվածքի գիծը: Հակառակորդին պետք է պատասխանել, երբ անհրաժեշտ է, բայց պետք է ունենանք մեր ռազմավարական պահվածքի գիծը, որը կմոտեցնի մեզ մեր նպատակներին: Իսկ անընդհատ հակառակորդին պատասխանելը մեզ ոչ մի լավ բանի չի տանի, կարծում եմ՝ այս առումով մեզ մոտ ամեն ինչ նորմալ է:
«Իշխանությանն արտակարգ դրության բոլոր տարրերից հիմնականում հետաքրքրում է հավաքների ազատությունը ճնշելը, ընդ որում, այս դեպքում էլ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում՝ կան հավաքներ, որոնք լավ էլ թույլատրվում են, իսկ այն հավաքները, որոնք ունեն քաղաքական որևէ ենթատեքստ, կամ ուղղված են իշխանություններին քննադատելուն, ապա այդ հավաքը անմիջապես ճնշվում է»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույց է տվել «5-րդ ալիք», «Երկիր Մեդիա» և «Հ2» հեռուստաընկերություններին։ Հարցազրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է տավուշյան դեպքերին, Արցախի հիմնահարցի բանակցային գործընթացին, ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը, կորոնավիրուսային իրավիճակին, երկրի արտաքին քաղաքականությանը և այլ հարցերի։
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին վաղը առավոտյան ժամը 10–ին կանչել են ԱԱԾ բացատրություն տալու։
Երկու տարուց ավելի հայկական էկրանից պետական գործչին վայել ելույթների դեֆիցիտի ֆոնին հաճելի էր բովանդակալից խոսք լսելը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Հուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է իր որոշումը, որով բավարարել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դիմումը։ ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ՝ արտասահմանյան բժիշկների կողմից։
Եվրահանձնաժողովը կոչ է անում Եվրամիության պետություններին՝ պահպանել ԵՄ-ի խորհրդի հանձնարարականները երրորդ երկրներից ուղեւորությունների սահմանափակումները հանելու ուղղությամբ:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վստահեցնում էր, որ «սև ցուցակում» հայտնված 7 ընկերություններից միայն երկուսն են դեպի Եվրոպա չվերթեր իրականացրել՝ «Արմենիա» ավիաընկերությունն ու Atlantis European Airways-ը: Վերջինս միայն չարթերային թռիչքներ է կազմակերպել, այսինքն՝ փաստացի կտուժի միայն «Արմենիա» ավիաընկերությունը, որն ընդամենը մեկ եվրոպական երթուղի էր շահագործում՝ Երևան-Լիոն-Երևան:
Չինաստանը պատրաստ է զարգացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը. դրա ամրապնդումը հարկավոր է անվտանգության եւ տարածաշրջանային կայունության պահպանման համար:
Միջազգային գործարար ուղեւորությունների ակտիվացման համար Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են դյուրացնել կորոնավիրուսի անալիզների հանձնումը բիզնեսմենների համար:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 17 միլիոն 221 հազարը:
Եվրամիությունում չեն ցանկանում մեկնաբանել ԱՄՆ-ի որոշումը Գերմանիայից ամերիկյան զորակազմի մի մասի դուրսբերման մասին՝ գտնելով, որ այն ընդունվել է «ՆԱՏՕ-ի շրջանակներում» եւ չի վերաբերում Եվրամիությանը:
Լեհաստանը Ստրասբուրգին պաշտոնապես չի ծանուցել կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայից (Ստամբուլյան կոնվենցիա) դուրս գալու մասին:
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր պաշտոնական տեղեկություն տարածվեց, որ վարչապետը աշխատանքից ազատել է ՀՀ կառավարությանն առընթեր Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի կարծեմ, 10 աշխատակցի, բոլորն էլ ղեկավար կազմից։ Իսկ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ հանձնակատար Զարեհ Սինանյանը գնացել էր արձակուրդ․․․ Ինչ է կատարվում Սփյուռքի հարցերով իբր զբաղվող այս հիմնարկում, կարող ենք զուտ ենթադրել։
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 30-ի նիստում որոշում կայացրեց, որով Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից:
Հայտարարությամբ հանդես է եկել նաև «Բուլղարիայի հայ համայնք» ընկերակցությունը՝ դատապարտելով ադրբեջանական ագրեսիան:
Փաստացի ընտրվելու դեպքում Հասմիկ Հարությունյանի գործառույթը հատվում է իր քրոջ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հանձնաժողովի գործառույթի հետ:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրերս ազգությամբ հայերի՝ ադրբեջանցիների կողմից հարձակման թիրախ դառնալու գործի հետ կապված իրավական զարգացումներ չկան:
Ավստրալիայում նոր կորոնավիրուսով ախտահարվածների թիվն անցած օրն աճել է 744-ով եւ գերազանցել 16 հազարը: Այդ մասին են վկայում հուլիսի 30-ին երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալները:
Հուլիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնանկությունների մասին որոշումներ է ստորագրել. Վարչապետի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տասը աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբե Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանում դադարեցված է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը չի միանա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություններին:
Հանրապետության նախագահներ Քոչարյանը և Սարգսյանը արտաքին քաղաքական նյուանսներից մինչև երկրի ներքին կազմակերպչական ու զարգացման մոդելներ են հրապարակավ առաջարկում: Յուրաքանչյուրն իր նախագահության ժամանակահատվածում գրանցած հաջողությունների նրբությունների մասին կիսվում է ներկայիս իշխանությունների հետ:
Գերմանիայի նախարարների կաբինետը չի արձագանքի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կշտամբանքներին, որոնք արվել են Twitter-ի միջոցով, էներգտիկայի ոլորտում Մոսկվայի եւ Բեռլինի հարաբերությունների վերաբերյալ:
20-րդ դարում հրաշքով Հայաստանը երկու անգամ ձեռք բերեց անկախ պետականություն։ Իհարկե, 1918թ․ Սարդարապատի հերոսամարտով ծնված Հայաստանին ենք պարտական և Խորհրդային Հայաստան ունենալու, և 1991թ․ անկախ Հայաստանի համար, որն էլ, ներեցեք, ոչ թե զարգանում, այլ գոյատևում է շուրջ 30 տարի։ Այժմ չեմ ուզում մանրամասն անդրադառնալ 1918-20թթ․ Հայաստանի պետական-քաղաքական գործիչների գործունեությանը, նրանց սխալներին, բացթողումներին, աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակը ճիշտ չգնահատելու հարցերին։ Համենայն դեպս, այն հեքիաթները, որ ինքս լսել և հավատացել եմ տարիներ շարունակ «ռուսական մուրճի և թուրքական սալի արանքում», ընդամենն ինքնաարդարացում է․ «Մենք ի՞նչ կարող էինք անել, Արևմուտքը ծախեց, Ռուսաստանը ծախեց, և այլն»։
Ուկրաինայի Տեռնոպոլի մարզի բնակիչը, որի մոտ երկու անգամ կորոնավիրուս էին հայտնաբերել, վարակվել է երրորդ անգամ:
Լիբանանի եւ Սիրիայի արդյունաբերության նախարարությունները պետք է ուղղակի բանակցություններ անցկացնեն՝ զարգացնելու համար արդյունաբերական հզորությունները եւ դեղագործությունը, չնայած մի շարք երկրների համակողմանի ճնշմանը: