Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին ԱՄՆ-ի պատժամիջոցները որակել է հանցագործություն Իսլամական Հանրապետության դեմ:
Ուկրաինան պատրաստվում է նորմանդական ձեւաչափով (Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Ուկրաինա) նոր գագաթնաժողովի:
Զարմանքս, անկեղծորեն, չկարողացա թաքցնել, երբ կարդացի երբեմնի գործընկերոջս՝ Սերգեյ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը: Մի պահ թվաց, թե նրա՝ սևով սպիտակին հանձնած մտքերը ծնունդ են առել հիշողության ժամանակավոր կորստի արդյունքում, հետո հասկացա՝ այդքան բաղձալի մանդատը ամեն գնով պահելու ճիգերն են նրա փոխարեն այդ տեքստը երկնել: Իսկապես ամաչում եմ…
Դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու եկած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն ասաց, որ ինքը պատրաստ է դատավորների բարեվարքությունը ստուգող գործընթացին մասնակցել:
Առնվազն ինը մարդ է զոհվել եւ 50-ը՝ վերքեր ստացել Աֆղանստանի Ղանդահարի նահանգում պակիստանցի զինվորականների կողմից բնակելի շրջանների հրետակոծումից հետո:
«Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացումը Արտաշատում՝ ՈւՂԻՂ:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Բարձրագույն դատական խորհուրդը միասնական է քվեարկելու, Մեսրոպ Մակյանն ասաց, որ ԲԴԽ-ից մեկ թեկնածու պետք է ընտրվի, քանի որ Խորհրդում գիտնականների թիվն այս պահին գերակշռում է 5/4 հարաբերակցությամբ:
Էս ի՜նչ մի ամպագոռգոռ բառեր, էս ի՜նչ մի «անհամաձայնություններ ԲՀԿ֊ի վարած քաղաքականության հետ», ձեզ հետ ի՞նչ է կատարվում…
Հուլիսի 30-ի երեկոյան Երուսաղեմում 16 մարդ է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների ընթացքում: Այդ մասին հայտնել է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը:
Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սույն թվի հուլիսի 23-ին դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահին և ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահին առ այն, որ դուրս եմ գալիս ԲՀԿ խմբակցությունից և հետևաբար՝ այլևս գործելու եմ անկախ պատգամավորի կարգավիճակով:
«Այսինքն՝ բացառման սկզբունքով այս երկրում մեկ պաշտոնյա է մնում, որին կարող էր հնարավոր մեղադրանք առաջադրվել: Պարոն Փաշինյանը թող պատասխանի՝ հրավիրվե՞լ է Հատուկ քննչական ծառայություն, թե՞ չի հրավիրվել: Այդ մեկը պարոն Փաշինյանն է»,-ասաց Լուսինե Սահակյանը:
Հնդկաստանում մեկ օրում նոր կորոնավիրուսով վարկաման հայտնաբեվրած դեպքերի քանակը կազմել է 55 078, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը համավարակի ամբողջ ընթացքում:
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողներին փոխանցեց, որ Արթուր Վանեցյանը հրավիրվել էր ԱԱԾ բացատրություն տալու։
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի նկատմամբ՝ սահմանափակելով այն մետաղների ու նյութերի մատակարարումները, որոնք կարող են օգտագործվել Իսլամական Հանրապետության միջուկային, հրթիռային եւ ռազմական ծրագրերի համար:
2016թ․ Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների ընթացքում ռազմաճակատում ունեցած հաղթանակը արդյունավետ ձևով կապիտալիզացվեց հայկական դիվանագիտության կողմից։
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման վերաբերյալ խոսակցություններին։
«ԱԱԾ են հրավիրել մի անհեթեթ գործի շրջանակներում, որևէ կարգավիճակ չունեմ, նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրվել եմ բացատրություն տալու։ Որևէ պարտավորություն չունեի գալու, բայց հարգելով ինստիտուտը եկել եմ, սակայն հրաժարվել եմ բացատրություն տալուց։ Իրականում այս գործը ոչնչի մասին է»,-այսօր առավոտյան ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Մեկնարկում է դատավորների ընդհանուր ժողովը. օրակարգում է նաև ՍԴ դատավորի թեկնածուի հարցը. ՈՒՂԻՂ
Տոկիոյում անցած օրը կորոնավիրուսով վարկման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել 400-ը, ինչը դարձել է ռեկորդ Ճապոնիայի մայրաքաղաքի տարածքում վարակի տարածման ամբողջ ընթացքում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներն արձագանքել է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների ու ընդդիմախոսների ձերբակալություններին, որոնք համընկան հայ-ադրբեջանական սահմանային բախումների հետ:
Այսօր առավոտյան ժամը 10-ին Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը եկավ ԱԱԾ։ Երեկ նա ծանուցագիր էր ստացել ներկայանալու Ազգային անվտանգության ծառայություն։ Լրագրողների հետ Ա.Վանեցյանը չխոսեց, խոստանալով դուրս գալուց հետո խոսել։
Հեղինակավոր The Washington Post-ը ծավալուն հոդված է հրապարակել այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր է վերջ դնել երկրում գործող քաղաքական ընդդիմությանը:
Եվրոպայի մի շարք երկրներում և հյուսիսային կիսագնդում COVID-19-ի նոր բռնկումները կապված են նրա հետ, որ երիտասարդները նվազեցրել են զգոնությունն ամառային ժամանակաշրջանում։
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կինը՝ Միշել Բոլսոնարուն, վարակվել է կորոնավիրուսով։
Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը հուլիսի 23–ին կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ:
Վաշինգտոնում ջերմաչափի սյունն անցած 28 օրերից 26-ի ընթացքում բարձրացել է մինչեւ Ցելսիուսի 32 աստիճան:
Հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի անդամ երկրներին, տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին:
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը փաստեց, որ լուրջ, հավասարակշռված և հստակ ուղղվածություն և կառուցվածք ունեցող խոսքի մեր հասարակությունը կարոտել էր, որովհետև այս 2.5 տարվա ընթացքում լսած հիստերիկ բղավոցներն անասելի հոգնեցրել էին այդ նույն հասարակությանը։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Բագրատ Եսայանը։
Արեւադարձային փոթորիկը, որն ստացել է «Իսայիաս» անվանումը, ձեւավորվել է Ատլանտյան օվկիանոսում` Պուերտո-Ռիկոյից ոչ հեռու, եւ շարժվում է հյուսիս-արեւմտյան ուղղությամբ: