Լիբիայի Ազգային հաշտության կառավարությունը (ԱՀԿ) օգոստոսի 21-ին հայտարարել է հանրապետության տարածքում անհապաղ հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ իր նախագահության օրոք երկիրը կհաղթահարի «խավարի դարաշրջանը»:
2020թ.-ի օգոստոսի 19-ի իր հայտնի ասուլիսում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հնչեցրեց մի շարք ակնառու մտքեր, որոնք լակմուսի թղթի դեր խաղացին հայաստանյան ներքաղաքական կյանքում: Նախագահի հնչեցրած փաստարկների ֆոնին առավել ցցուն ընդգծվեցին նրան հակադարձել փորձող ուժերը, դրանց քաղաքական բովանդակությունը, դրդապատճառներն ու պատվիրատուները: Այլևս գաղտնիք չէ, որ արցախյան հակամարտության լուծման վերաբերյալ դիրքորոշումները հայաստանյան իշխանությունների համար այն գինն է, որը վճարվում է իշխանության գալու կամ դրանից հեռանալու համար: 1988թ.-ից` արցախյան շարժման ալիքի վրա իշխանության եկած ՀՀՇ-ական թևը հեռացավ նույն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ոչ միանշանակ մոտեցումների համար: «Պատերազմ, թե՞ խաղաղություն» թեզի հրապարակ բերմամբ` Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց՝ իշխանությունը փոխանցելով իր բնորոշած՝ «պատերազմի կուսակցությանը»:
Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա հարաբերությունների շուրջը համաձայնագիր կնքել Միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց (Brexit) հետո:
Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու ուղղությամբ:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի օգոստոսի 21-ին հայտնել է, որ պատրաստ է հանրապետության բնակիչներից առաջինը փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը. նա հուսով է, որ պատվաստանյութը շուտով հասանելի կդառնա Մոլդովայի քաղաքացիների համար: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը օգոստոսի 11-ին գրանցել է աշխարհում առաջին պատվաստանյութը՝ COVID-19 նոր վարակի կանխարգելման համար, որը մշակվել է Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի […]
«Հայաստանն ի վիճակի է սպասարկել անվտանգային իր մարտահրավերները» Նիկոլ Փաշինյան
Մալիում խռովարար զինվորականների կողմից ստեղծված այսպես կոչված Ժողովրդի փրկության ազգային կոմիտեն (ԺՓԱԿ) հայտարարել է օգոստոսի 19-ին իր կողմից երկրում սահմանված պարետային ժամի տեւողության կրճատման մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 19-ին ելույթի ընթացքում հայտնել էր, որ ուրբաթ օրը լավ լուր է հայտնելու, որով Թուրքիայի համար նոր ժամանակաշրջան է սկսվելու։
ԱՄՆ-ը դեմ է հանդես է եկել Իրանի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որտեղ Ռուսաստանն առաջարկել է քննարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու Վաշինգտոնի մտադրությունը:
Երբ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը խորհուրդ է տալիս Սերժ Սարգսյանին ծպտված դուրս գալ Հայաստանի ցանկացած տարածք և հարցնել քաղաքացիներից և Սերժ Սարգսյանի գործունեության, և Նիկոլ Փաշինյանի գործունեության վերաբերյալ, մնում է մտածել, որ գործող իշխանությունը թե կույր է, թե խուլ, իսկ որ ավելի վտանգավոր է՝ ունակ չէ փաստերը համադրել ու եզրակացություններ անել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրություններում իր մրցակցին՝ դեմոկրատ Ջո Բայդենին, անգործության մեջ է մեղադրել քաղաքականության մեջ նրա գտնված բոլոր տարիների ընթացքում:
Թույն չի հայտնաբերվել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում թունավորումից հետո, նախնական վարկածը չի փոխվել, խոսքը վերաբերում է պսիխոդիսլեպտիկներով թունավորմանը:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում բնական հրդեհների զոհերի թիվն ավելացել է մինչեւ հինգ:
Դատական համակարգի մեր աղբյուրներն ասում են, որ դանդաղ ու հետևողական քայլերով շարժվում ենք դեպի «զանգովի արդարադատություն», մինչդեռ 2 տարի առաջ հույս կար, որ հեղափոխությունից հետո դրանից ազատվելու ենք։
Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից օգոստոսի լույս 21-ի գիշերը եւս յոթ հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ, դրանցից վեցն իսրայելացի զինվորականներին հաջողվել է կալանել:
Չինաստանի Շանդուն արևելյան նահանգի ածխի հանքում պայթյուն է որոտացել:
Օրերս միջադեպ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Արա Դորվանյանի և Նիկոլ Փաշինյանի թիկնազորի միջև։
Ճապոնական հերթական տիեզերական բեռնատարը՝ «Կոնոտորի-9»-ը, ավարտել է իր աշխատանքը Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) տիեզերագնացներին պարենամթերք եւ սարքավորումներ փոխադրելու իր աշխատանքը եւ այրվել երկրի մթնոլորտի խիտ շերտերում:
Հերթական հրապարակման թեմայի ընտրությունն էի կատարում` մտքով կառուցելով ասելիքն ու նպատակը, երբ լսեցի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը և կտրուկ մտափոխվեցի, ասելիքն ինքնաբերաբար եկավ: Ո՛չ, բնավ էլ նպատակ չունեմ անդրադառնալ ասուլիսին, պարզապես ուղղորդեց որոշ դիտարկում անելու համար: Այսօր Սերժ Սարգսյանը հարց ու պատասխանով հանդես եկավ, իսկ օրեր առաջ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ռազմավարական առումով՝ մենք կորուստներ չենք ունեցել, նույնիսկ շրջանառության մեջ գտնվող՝ Արցախի հարավարևելյան մասում գտնվող Լելե-Թեփե բարձունքն իրենից ո՛չ ռազմավարական առումով, ո՛չ աշխարհագրական, ո՛չ էլ գյուղատնտեսության մշակման առումով ո՛չ մի արժեք չի ներկայացնում՝ մանավանդ, որ այդ տարածաշրջանում մեր զբաղեցրած դիրքերն ավելի ամուր են և ավելի բարձր»:
Վանի տեղական իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 8-ին Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Արմեն Աշոտյանն է։
Մոլդովայի ընդդիմությունն օգտագործում է «մայդանին» նախապատրաստվելու տեխնոլոգիաները, եթե հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակ տանի այն թեկնածուն, որը ներկայացնում է արեւելյան շահերը:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Անկարայի հայկական գերեզմանոցի ավերման հարցը տեղափոխել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) օրակարգ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու բուժմանը, վստահեցնելով, որ եթե առողջապահության նախարարություն համապատասխան դիմում ստացվի նրան արտասահմանյան հիվանդանոց տեղափոխելու մասին, իշխանություններն օպերատիվորեն կդիտարկեն այն:
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն շահարկումներին, թե Ապրիլյան պատերազմից առաջ հակառակորդի կուտակումներ են եղել, Էդգար Էլբակյանն ասաց, որ այդ կուտակումները հիմա էլ կան. «Այդ կուտակումները կային 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին, երբ Սասուն Միքայելյանն ասում էր՝ ոչ մի կուտակում չկա: Եկեք՝ փաստերով խոսենք: 2018թ. Նախիջևանում հակառակորդը ունեցել է դիրքային բարելավում. որակական կշիռ ու կարևորություն ունեցող տարածքի մասին է խոսքը»:
Ասում են՝ առանձնատան շինարարական աշխատանքները թեպետ սկսվել են ՔԿԾ պետի պաշտոնում Արթուր Գոյունյանի նշանակվելուց առաջ, բայց մեծ թափով ընթանում են արդեն մեկ տարի:
Ճապոնիան այս պահի դրությամբ հասել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի կեսին, իսկ հիվանդացության պիկը գրեթե հաղթահարված է:
«Հայրենիք» կուսակցությունն Արցախում հանդիումներ է ունեցել Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների, հոգևոր դասի և «Ազատամարտիկների միության» անդամների հետ, այսինքն՝ նախատեսված բոլոր հանդիպումներն էլ տեղի են ունեցել, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում ի սկզբանե նախատեսված չի էլ եղել։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։