Ռուսաստանը ու Թուրքիան կարող են նոր պայմանագիր ստորագրել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի լրացուցիչ խմբաքանակվերաբերյալ։ Այդ մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։
Հոկայդո հյուսիսային կղզում օգոստոսի 24-ին տեղի կունենան Ճապոնիայի Ինքնապաշտպանության օդային ուժերի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համատեղ զինավարժանքները: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:
Թուրքիայի Գիրեսուն նահանգի Դերելի շրջանում հորդառատ անձրևների հետևանքով 6 մարդ է մահացել, իսկ 10 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Արայիկ, հեռացի՛ր». «Կամք» նախաձեռնության ակցիան ԿԳՄՍՆ֊ի դիմաց․ ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Իրանի հետ համաձայնությունների կհասնի մոտավորապես երեք շաբաթվա ընթացքում: Այդ մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի լրարգողներին տված հարցազրույցում, որը եթեր է դուրս եկել օգոստոսի 23-ին: Պատմելով, թե ինքն ինչ ուղեգիծ կվարի վերընտրվելու դեպքում, նա նշել է. «Իրանի հետ գործարք կկնքեմ առաջին երեք շաբաթվա ընթացքում»:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցիներն իրենց պարտությունը որպես հաջողություն են ներկայացնում, իսկ Արցախի ԱԽ քարտուղարը մեր սպաների ու զինվորների հաղթանակը, որից հետո ադրբեջանցիները մի քանի անգամ ավել թե մարդկային և թե զինվորական տեխնիկայի կորուստներ են կրել հաջողություն չի համարում:
«Իմ քայլ»-ի հանդիպումը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. ՈՒՂԻՂ
«Շնորհավորում ենք Ուկրաինային՝ անկախության օրվա կապակցությամբ: Վստահ ենք, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցությունը կամրապնդվի և բազմակողմանիորեն կընդլայնվի՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- ասված է գրառման մեջ:
Ցանկացած հաղթական պատերազմ կամ մարտական գործողություն ունի իր կարճ կամ երկար պատմությունը։ Եթե առաջնորդվենք Բաբայանի տրամաբանությամբ, ուրեմն հարցեր պետք է բարձրացնենք նաև արցախյան առաջին պատերազմի տարիներից, մասնավորապես՝ 1993թ. վերջին և 1994թ. սկզբին հանկարծակի եկած, նահանջող ու ազատագրված տարածքները հակառակորդին թողնող անկառավարելի «մսաղացից»։ Չունի՞ արդյոք Սամվել Բաբայանն ասելիք այս թեմայով։ Թե՞, ըստ իրեն, այն ժամանակ ևս չենք հաղթել, երբ ինքն էր ԼՂՀ պաշտպանության բանակի նորանշանակ հրամանատարը։
Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ սերնդակիցներից շատերը կհիշեն Տամագոչի խաղալիքը՝ փոքրիկ էլեկտրոնային սարք էր, որի մեջ «ապրում էր» որեւէ կենդանի՝ շուն, կատու, վիշապ եւ այլն։ Դու դրան պիտի կերակրեիր, խաղայիր հետը, քնացնեիր, հետեւից մաքրեիր։ Քո խնամքից էր կախված, թե ինչքան ժամանակ այն կձգեր։
Նորայր Փանոսյանի (Հրայր Թովմասյանի սանիկի) խնդրանքով դադարեցնում են նրա շահերի պաշտպանությունը, իմ տեղը զիջելով ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ պարոն Հ.Քոչարյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Քելիեն Քոնուեյն ընթացիկ ամսվա վերջին հեռանում է իր պաշտոնից: Այս մաիսն հաղորդել է The Washington Post (WP) թերթը:
Սիրիայի Դամասկոսի նահանգում օգոստոսի 24-ին գազատարի պայթյունը, որն էլեկտրաէներգիայի անջատման է հանգեցրել հանրապետության ամբողջ տարածքում, տեղի է ունեցել ահաբեկչական գործողության հետեւանքով: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նավթի եւ հանքային պաշարների նախարար Ալի Գանիմը:
Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
2020 թ․ նոյեմբերի 3-ին ամերիկյան հասարակությունը, այդ թվում՝ ամերիկահայերը, քվեարկելու են Միացյալ Նահանգների հաջորդ նախագահի համար։
Ս. թ օգոստոսի 23-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
Առաջիկա տարում Իսրայելում սպասվում է հայրենադարձների թվի աճ, ինչպես նաեւ անօրինական միգրանտների աճ:
Սեպտեմբեր 1-ից արտասահմանից Եգիպտոս ժամանող զբոսաշրջիկները պետք է ներկայացնեն COVID-19-ի բացասական թեստ:
Մեծ Բրիտանիայի պետական պարտքի չափը հուլիսին առաջին անգամ գերազանցել է 2 տրիլիոն ֆունտ ստեռլինգը (ավելի քան 2,6 տրիլիոն դոլարը)՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ճգնաժամային իրավիճակի պատճառով կառավարության ծախսերի զգալի աճից հետո:
Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ 2020թ. մարտ ամսին երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, որը մի քանի անգամ երկարաձգվեց և, չնայած որոշ մեղմացումներին՝ այսօր էլ շարունակում է մնալ ուժի մեջ:
Թուրքիայի կառավարությունը որոշել է Ստամբուլի Խորա վանքը, որտեղ գտնվում է Սուրբ Փրկիչ եկեղեցին, դարձնել մզկիթ: Որոշումը հրապարակվել է կառավարության թերթում:
Անդրադառնալով Ջորջ Սորոսի և Սորոսի գրասենյակի վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած գնահատականներին, Վարուժան Հոկտանյանը հետևյալն ասաց. «Նոր իշխանությունները, երևի, սիրում են… «կորոնավիրուսն ում շունն է», «Սորոսն ում շունն է» արտահայտությունները, երևի իրենց շատ է դուր եկել… շների տերերին գտնելու: Չգիտեմ՝ ինչու են այդ արտահայտություններն օգտագործում: Ճիշտ կլիներ՝ այստեղ Ալեն Սիմոնյանին հրավիրել՝ հասկանալու համար, թե ինչու դա ասաց: Կարող է՝ գիշերը վատ էր քնել, վեր էր կացել առավոտյան ու այդպիսի մտքեր էր հայտնել»:
ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր «Ալեն Սիմոնյանն օրեր առաջ հարցազրույց էր տվել «Հրապարակ» օրաթերթին, որտեղ բավականին կոշտ գնահատականներ էր հնչեցրել Սորոսի և Հայաստանում գործող «Սորոսի» հիմնադրամի վերաբերյալ:
Թվարկածներս արտացոլում են դարերի պատմությունը, որտեղ ծաղկել և փլուզվել են արքունիքներ, տերություններ , կրոններ , տեղի են ունեցել արյունալի պատերազմներ, արշավանքներ և կոտորածներ, երկրի երեսից բնաջնջվել են և հողի են հավասարեցվել հարյուրավոր հայկական եկեղեցիներ, տանջամահ են եղել և քարկոծվել տասնյակ Քրիստոնեություն քարոզող սրբեր, կույսեր և մարգարեներ։
Հարավային Սուդանում բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նիկոլ Փաշինյանն իր առաքելությունը կատարել է, նա իր գործն արել է և դրանից հետո, երբ որ հիմա նա առավոտյան արթնանում է նա այլևս բան չունի անելու, նա տնտեսության մասնագետ չէ, նա պետական կառավարման մասնագետ չէ, նրանից ակընկալել, որ տնտեսությունը ոտքի է հանելու սխալ ակնկալիք է։
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այսօր ներկայացրել է որոշ կետեր հանձնաժողովի բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակից, ըստ որի՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները նախատեսվում է միավորել մեկ ատյանի մեջ, բացի այդ, ՀՀ յուրաքանչյուր դատարան լիազորված կլինի իր վարույթում քննվող գործի շրջանակում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այն «անիմաստ անախրոնիզմ» է անվանել:
Երբ հայտնի դարձավ, որ հնարավոր է՝ կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրի Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, մամուլը գրեց, թե դա ավելի վաղ կայացրած պայմանավորվածության արդյունք էր:
Միանգամայն հասկանալի դարձավ սահմանադրական «մասնագիտական» հանձնաժողովի կազմում ինձ չընդգրկելու «քաղաքական» որոշման հիմնավորումներից մեկը։ Ձայների ՉՆՉԻՆ տարբերությամբ այս՝ մեր կողքին ապրող կերպարները, որոշում են կայացրել քանդել ( բացի դրանից այլ բանի համար իրենք պետք չեն) տասնամյակներ գործող ու ձեւավորված կառույցները՝ ՀՀ վճռաբեկ ու սահմանադրական դատարանները։
«Ուզում եմ նշել, որ Էդգար Շաթիրյանը դեռևս թեկնածու չէ, որպես հնարավոր թեկնածու՝ դիտարկվում է, բայց Կառավարության թեկնածուն չէ»,- ՍԴ դատավորի հնարավոր թեկնածու Էդգար Շաթիրյանի և իշխող «իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: