Դանդաղ ու հետևողական քայլերով շարժվում ենք դեպի «զանգովի արդարադատություն». սկսել են դատավորներին հրահանգավորել, ուղիղ տեքստով ասվում է, թե ինչպես լուծեն վեճերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգի մեր աղբյուրներն ասում են, որ դանդաղ ու հետևողական քայլերով շարժվում ենք դեպի «զանգովի արդարադատություն», մինչդեռ 2 տարի առաջ հույս կար, որ հեղափոխությունից հետո դրանից ազատվելու ենք։

Դարձյալ սկսել են դատավորներին հրահանգավորել, ուղիղ տեքստով ասվում է, թե ինչպես լուծեն վեճերը, ինչ դատավճիռներ կայացնեն։ Ընդ որում, մեր աղբյուրն ասում է, որ դա արվում է, որպես կանոն, վարչապետին վկայակոչելով, և իրենք՝ նախկինի նման, հնարավորություն չունեն պարզելու, թե որ հրահանգն է իսկապես վարչապետը տալիս, որը՝ ուղղակի նրա անունն օգտագործելով։

Այս առումով երկու բուրգ է սկսել գոյանալ․ մեկը Արդարադատության նախարարության բուրգն է՝ նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ, մյուսն Աննա Վարդապետյանն է համակարգում՝ վարչապետի խորհրդականը։

Այս երկու բուրգը, որի ղեկավարները՝ Աննա Վարդապետյանն ու Ռուստամ Բադասյանը, շատ լարված հարաբերություններ ունեն, խանդի տեսարաններ են միմյանց նկատմամբ սարքում, և ազդեցության գոտիների բաշխման շուրջ կատաղի պայքար է գնում։ Իսկ ԲԴԽ-ն չի միջամտում այս գործընթացներին և դատավորներին պաշտպանելու փորձեր չի անում»,-գրում է թերթը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31