Իսրայլեի Պաշտպանության բանակը հայտնել է մայիսի 17-ին ականապատված ավտոմոբիլի օգտագործմամբ ահաբեկչական գործողության մասին:
Մի քանի օր անց, երբ հասան Վարդենիս, սկսեցին էդ աղջկան մեղադրել, թե բա հարցրեցիր՝ իմացան, որ կահավորված չէ ու եկան: Իսկ չիմացա՞ն, որ վարչապետն էլ ասել էր՝ ամեն ինչ արված է: Էդ ստի ու կեղծիքի արանքում, տուժում են 18-20 տարեկան, պատերազմ անցած տղաները, տեղյա՞կ եք: (Չասեք, թե ես ինչ եմ անում, այլապես ստիպված կհրապարակեմ ստացականները ու իշխանությունը խայտառակ կլինի):
Սյունյաց քառօրյա բանակցությունները, ըստ իրարամերժ լուրերի, ավարտվել են, թե ինչ արդյունքներով՝ անհայտ է․ արդյունքների մասին մարզային իշխանությունները հորդորում են դիմել ավելի բարձր ատյաններին, իսկ բարձր ատյաններից խնդրում են դեռ սպասել հստակեցման։
Ռուսաստանի հայերի միությունը կիսում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունը քաղաքացիների սահմանադրական իրավունքի խախտման, երկրի սահմանների անապահով ու վտանգված լինելու վերաբերյալ և պատրաստակամ է քննարկել անվտանգության գոտի ձևավորելու անհրաժեշտության գաղափարը:
Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ:
Զենք-զինամթերքի առեւտրով զբաղվող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) ազատ արձակվեց։ Քիչ առաջ դատարանը հրապարակեց որոշումն, ըստ որի, բավարարեց պաշտպանական կողմի կալանավորման դեմ Վերաքննիչ բողոքը։
Գևորգ Պետրոսյանը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին. ՈւՂԻՂ։
Քաղաքականությունն այն բացառիկ զբաղմունքն է, որն իր դռները միշտ սիրալիր բաց է պահում բոլորի համար։ Կիրթ-անկիրթ, ժուռնալիստ, սլեսար, ֆիզիկ, ագրոնոմ, շոֆեռ, պատմաբան և այլն։ Բայց միայն շատ քչերին, բացառիկ քչերին է հաջողվել երկար ու պատվով մնալ քաղաքականության «տանը»։ Շատերը՝ լուռ, գլխիկոր դուրս են եկել կամ դուրս են շպրտվել քաղաքականության ելքի դարպասներից։
Մենք պետք է գործարկենք և քաղաքական միջոցներով կարողանանք հասնել մեր խնդրի լուծմանը: Եվ եթե այսպիսի արդյունքի հնարավոր չլինի հասնել, այդ դեպքում նույն տրամաբանության մեջ պետք է գործի դրվեն ռազմաքաղաքական մեխանիզմները: Նկատի ունեմ Հավաքական անվտանգության պայմանագրով և հայ-ռուսական պայմանագրերով նախատեսված են գործառույթներ, և այդ պայմանագրերը նախատեսված են հենց այսպիսի դեպքերի համար ու մենք, մեր լեգիտիմ իրավունքից օգտվելով, ձեռնարկել ենք այդ գործողությունների մեկնարկը»:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել ա ԱԱԽ նիստում իր ելույթը՝ գրելով․ «Սա առավոտյան ԱԽ նիստում իմ ունեցած ելույթն է: Նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության եւ ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում:
Վրաստանում ծեծկռտուք է տեղի ունեցել վրացիների և ադրբեջանցիների միջև Վրաստանի Դմանիս քաղաքում (Քվեմո Քարթլի շրջան) նախօրեին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել վրացիների և տեղաբնակ ադրբեջանցիների միջև:
«Գյուղում նույն վիճակն է, ինչ անցած 3–4 օրերին ասել ենք, նույն ձև սպասողական վիճակ է, սպասում ենք․․․»,– այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի համայնքապետ Սիմա Չիտչյանը՝ անդրադառնալով օրեր առաջ թշնամու առաջ գալու և գյուղի վերևի հատվածում, ընդամենը՝ 4–5 կիլոմետրի վրա տեղակայվելու հարցին։
«Տեր-Պետրոսյանը կրկին փորձում էր տարանջատվել իր հոգեզավակից՝ շատ լավ հասկանալով, որ իր սանի՝ Փաշինյանի բերած աղետը գաղափարական առումով ամբողջությամբ տեղավորվում է իր աշխարհընկալման մեջ։ Մյուս կողմից էլ, նա հոգեբանորեն չի կարողանում զսպել իրեն ու չպաշտպանել իր հոգեզավակին՝ նրա գործած արհավիրքը վերագրելով վերջին 23 տարիներին»,- Yerevan.Today-ին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը, ում դիմել էինք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մայիսի 16-ի ելույթում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ձևակերպումներին անդրադառնալու խնդրանքով։
Շատերս չենք ուզում հավատալ, որ պետությունը դադար է առել, ինչի մասին բազմիցս գրեցի այս շրջանում: Սա իրականում ահավոր երևույթ է, աղետ է, քանի որ չկա անվտանգության որևէ երաշխիք, ուղղակի չկա՝ լինի ներքին, թե արտաքին վտանգների դեմ:
Մայիսի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին:
Իրանի համար Սյունիքը արտաքին սահման է: Ելք դեպի ԵԱՏՄ (որին ցանկանում է միանալ): Միակ ցամաքային սահմանը ԵԱՏՄ-հետ: Եթե Իրանը կորցնում է այս սահմանը, ապա ամբողջապես հայտնվում է Թուրքիայից (ՆԱՏՕ) կախվածության մեջ: Իրանը կորցնում է նաև դեպի Սև ծով և Եվրոպա դուրս գալու (Հայաստանի և Վրաստանի միջով) Թուրքիայից անկախ ճանապարհ: Կարծում եմ այս պարբերությամբ նկարագրեցի նաև ԱՄՆ և Իսրայելի շահը:
Կալիֆոռնիայում երկու մարդ է զոհվել հրաձգության հետեւանքով: Այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Մայիսի 12-ին, թշնամին հատելով հայ-ադրբեջանական սահմանը, 3-4 կլիլոմետր առաջ է եկել Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում և հետ չի գնացել։ Օրեր շարունակ տևած բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել։
Մայիսի 17-ին օդային տագնապի շչակաները կրկին հնչում են Իսրայելի հարավի Բեեր Շեւա քաղաքում՝ բնակիչներին ազդարարելով Գազայի հատվածից նոր հրթիռակոծումների մասին, հաղորդել է բանակային մամուլի ծառայությունը։
Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «44–օրյա պատերազմը ոչ միայն պետական ու մարդկային ողբերգություն էր, այլ նաև 44–օրյա ինտենսիվ ստերի մատուցման դիվերսիոն գործընթաց։ Սրանք այնքան են ստել, որ պաշտոնական բոլոր հաղորդագրություններն այլևս հակառակ իմաստով են ընկալվում գիտակից մարդկանց կողմից։ Հետանկախական շրջանում թերևս միակ պետական կառույցը, որի լեգիտիմությունը կասկածի տակ չէր դրվում, բանակն էր (թեև թուրքական […]
Կալիֆոռնիայում երկու մարդ է զոհվել հրաձգության հետեւանքով:
Իմ պատուհանից ուշ երեկոյան հրավառություն էր երևում, իսկ առավոտյան՝ զուռնադհոլով հարսանիք։ Զուգահեռ երկրի գիտակից հատվածը որերորդ գիշերն է՝ չի քնում, հասկանալով իրավիճակի ծայրահեղությունը, ինչը, սակայն, չի փոխանցվում հասարակության լայն շերտերին։ Դվորնիկովի, Մուրադովի, 102-րդ բազայի տեղաշարժերին լարված հետևող, Լավրովի ու Պետդեպի ամեն բառը ֆիքսող մարդիկ այսօր չունեն լծակներ և առ այս պահը չեն կարողանում կոնսոլիդացնել հասարակությունը։
Առնվազն երեք մարդ է տուժել մայիսի 17-ի առավոտյան Իրանի հյուսիս – արեւելքում տեղի ունեցած երկրաշարի ժամանակ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Չստացվեց։ Պոլնի պրավալ։ Ավելին՝ երեկ մի յուրօրինակ exit poll տեղի ունեցավ, երբ արսենթորոսյանների, արայիկհարությունյանների եւ մնացյալ ուսապարկերի գրառումների տակ հազարավոր մեր հայրենակիցներ հայհոյանքով քվեարկեցին ընդդեմ սրանց ստի եւ հիմարության։
Մայիսի 17-ին 54 իսրայելական կործանիչներ Գազայի հատվածի հյուսիսային մասում հարվածներ են հասցրել 35 ռազմական օբյեկտների եւ 15 կիլոմետր թունելների՝ միջատարածքում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ենթակառուցվածքի ոչնչացման ընդգրկուն արշավի շրջանակում, հաղորդել է բանակային մամուլի ծառայությունը։
Իսրայելի բանակի մարտական օդուժը մայիսի լույս 17-ի գիշվերվանից հարվածներ է հասրել ինը տների, որոնք պատկանում են ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան հրամանատարների: Համապատասխան հաղորդագրությունը մայիսի 16-ին զետեղվել է Twitter-ում Իսրայելի ռազմաօդային ուժերի էջում։
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ մայիսի 16-ին հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ֆրանսիայի արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարար Ժան–Իվ Լե Դրիանի միջև:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալիևը վռազում ա, շատ ա վռազում։ Գիտի, որ հունիսի 20-ից հետո փակվելու ա հնարավորությունների պատուհանը։
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեկ ամսից ավել է՝ բոլոր հարցազրույցներում նշում եմ, որ մեզ պետք է ազգային նոր օրակարգ և ոչ թե քննարկում անցյալի մասին։ Սոկրատեսը փոփոխության մասին ասում էր` ցանկանում ես փոփոխություն նորը ստեղծիր, այլ ոչ թե պայքարիր անցյալի հետ։