Այսօր չկա ինքնիշխանություն, և այսօր Մուրադովն ավելի շատ իշխանություն ունի, քան Նիկոլ Փաշինյանը:
Եվրամիության (ԵՄ) դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության ապաէսկալացիայի համատեղ ջանքերը
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, ներառյալ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրադրությունը:
Ռուս-ամերիկյան գագաթնաժողովի անցկացման վայրի մասին վերջնական պայմանավորվածություն չկա, այն հենց որ և եթե լինի, կհետևի համապատասխան հաղորդագրությունը:
Այդ հոդվածում հեղինակը պնդում էր, որ «…Զավեշտն այն է, որ [Մեղրիով] Թուրքիայի Կենտրոնական Ասիա դուրս գալը մեր շահերին ոչնչով չի հակասում, այլ կրկնենք, հակասում է Ռուսաստանի ու Չինաստանի շահերին»: Փաստացի, հեղինակը պնդում էր, որ Թուրքիայի 100-ամյա ցանկությունը՝ Սյունիքով միջանցք ունենալու Հայաստանի շահերին չի վնասում։
ՀՀ Ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմաբան Ամատունի Վիրաբյանի խոսքով՝ Ազգային արխիվում պահպանվում են բազմաթիվ փաստեր այն մասին, որ Սև լիճը երբեք չի պատկանել Ադրբեջանին, ավելին՝ նա համոզված է, որ նույնպիսի արխիվ ունեն նաև Ադրբեջանում, արխիվներ պահպանում են նաև Ռուսաստանի Դաշնությունում։
Քաղաքական պայքարը միայն խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում լինելը չէ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում իր և Արմեն Աշոտյանի չընդգրկվելուն:
«ՀՀԿ-ն մշտապես առաջ է քաշել, որ սրա հետ ընտրության գնալը կործանարար է, որ պետք է լինի միայն քաղաքական մեկ օրակարգ՝ Նիկոլի հեռացումը: Եվ պետք է պայքարել փողոցում այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը չի հեռացել: Դժբախտաբար, գուցե մեզնից անկախ, իրադարձություններն այնպես զարգացան, որ ընդդիմադիր մի շարք գործիչներ և կուսակցություններ ընդունեցին արտահերթ ընտրությունների խաղի կանոնները՝ միգուցե միամտաբար, չեմ ուզում որակումներ տալ: Բայց երբ ընդդիմությունը միասնական էր, դեկտեմբերին Նիկոլի բլեֆը չստացվեց»,- շեշտեց նա:
Այսօր Արցախի`Հայաստանին դե-ֆակտո վերամիավորվելու օրն է։
«Մեր երկրի անվտանգությունը խարխլվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ու մինչ օրս գնալով վատանում է: Իսկ այսօրվա դրությամբ պարզապես կարող ենք նշել, որ ունենք կաթվածահար պետություն, որն ունակ չէ ապահովել երկրի անվտանգությունը, ինչպես նաև հասարակության»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: Նրա խոսքով, ՀՀ գլխավոր օրենքները՝ հատկապես սահմանապահ զորքերի կամ զինված […]
«Պուտինը չլիներ, ՌԴ-ի միջամտությունը չլիներ, սրանք ամբողջ Ղարաբաղը տվել էին արդեն»․ Էդուարդ Շարմազանով
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն անցած տասնամյակում ստեղծել է շուրջ 60 հազար թվաքանակով ԱՄՆ-ի գաղտնի զորքեր:
«Իմ պաշտպանյալը վաղօրոք դիմում է գրել, ինքնակամ ժամանել է ՀՀ և ներկայացել է Ազգային անվտանգության ծառայություն։ Ինքը առաջադրված մեղադրանքը չի ընդունել»,- 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Գագիկ Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը։
Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում մեկնաբանել է պաղեստինաիսրայելական հակամարտության մասին Թուրքիայի արած հայտարարությունները։ Արտյոմ Չերնամորյանը նաև «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիրն է և հավատարմագրված լրագրող Իսրայելում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում իսրայելական կողմին ԱՄՆ-ի աջակցությունը: Այս մասին տեղեկանում ենք Yeni şafak պարբերականից:
«Երբ Արցախում պատերազմը եղավ, գեներալներ կային, որոնք ի վիճակի էին կանգնեցնելու, ամեն դեպքում իրավիճակը փոխելու, սակայն որևէ բան չարեցին, ինչի՞ համար, որովհետև իրենք իշխանության հարճերն էին։ Որքան խոնարհ ու հեզ գեներալներ կային, տեղավորվեցին իշխանությունների ոտքերի տակ, այ հիմա տեսեք, թե այսօր ինչ օրի ենք։ Մենք կարող էինք իրավիճակը փոխել, եթե մեզ հնարավորություն տային, հակառակորդին կանգնեցնելն այնքան պրիմիտիվ էր, որ դուք չեք պատկերացնում»,- շեշտեց նա։
Հաշվի առնելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի առաջատար փորձը COVID-19 համավարակի պայմաններում՝ մայիսի 17-ին Արման Թաթոյանը Մոսկվայում բարձրաստիճան միջոցառմանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել COVID-19 համավարակի պայմաններում աշխատանքի առանձնահատկությունները:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո Հայաստանի Հանրապետությունը դիմել է Հավաքական պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների և Հավաքական անվտանգության կազմակերպության 2010 թվականի դեկտեմբերի 10-ի Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար:
Հարավային Կորեայի (ՀԿ) նախագահ Մուն Չժե Ինը այս շաբաթ հնգօրյա ուղեւորություն կկատարի ԱՄՆ, որի ընթացքում հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ։
Համացանցում շրջանառվող տեղեկություններն առ այն, թե «ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն առաջ են տվել նաև Արցախում, ընդ որում՝ միանգամից մի շարք ուղղություններով՝ հատկապես Քարվաճառի հատվածից», իրականությանը չեն համապատասխանում։
Ադրբեջանցիները կարողացել են Սյունիքի մարզում հատել սահմանը, որովհետև սահմանի հատվածը չի եղել պաշտպանված, ինչը հնարավորություն է ստեղծել ադրբեջանցիների համար անարգել մտնել և որոշակի առումով դիրքավորում ապահովել:
«Սյունիքն այն արգելապատնեշն է, որը թուրքական աշխարհը կարող է իրար միացնել»․ Տիգրան Աբրահամյան
էդուարդ Շարմազանովը՝ Սյունիքում առկա իրավիճակի և Փաշինյանի հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ:
Թևան Պողոսյանը՝ սահմանների անվտանգության, ադրբեջանցի զինվորների՝ ՀՀ տարածք ներխուժելու մասին. ՈՒՂԻՂ:
Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբում չեն հաստատում ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ Թուրքիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը երկարացվելու է մինչեւ հունիսի 30-ը։
Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրության մեջ, մայիսի 18-ի առավոտյան դրությամբ, փոփոխություններ չեն արձանագրվել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը։
Սյունիքի մարզում ստեղծված աննախադեպ սահմանային իրավիճակը միայն առաջին հայացքից է լոկալ կամ նույնիսկ տարածաշրջանային նշանակության հարց: Սյունիքի մարզում այս օրերին ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից են կախված աշխարհաքաղաքական մեծ գործարքներ և դրանց ապագան: Եվ ըստ էության հենց այդ հարցերն են այսօր լուծվում Սյունիքում, իսկ թե արդյունքում աշխարհաքաղաքական որ բևեռին կհաջողվի հաջողություն ամրագրել, դեռ պարզ չէ:
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ղեկավար Արտյոմ Երանոսյանի խոսքով՝ գյուղում իրավիճակի փոփոխություն չկա, ինչպես մայիսի 12-ից թշնամին գյուղի ուղղությամբ առաջ էր եկել, այնպես էլ շարունակում է մնալ առաջ եկած հատվածում։
Հասել ենք այն օրվան, երբ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայրենիքը տեսնում է այնտեղ, որտեղ մարդ է ապրում… Իսկ այն տարածքները, որոնք անբնակ են, նրանց համար ոչ թե Հայրենիքի մաս են, այլ, պարզապես, «ամայի որոշ տարածքներ…:
Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ներսում կա լուռ «գործարք», քանզի սա մինչ օրս դեռ հանձնում է, ինչ պիտի տար։