#ՀԻՄԱ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Մեր ունեցած տեղեկություններով, նրանց ընտանիքը Չինարիից տեղափոխվել է այն ժամանակ, երբ Ռոմանոս Պետրոսյանը եղել է 7 տարեկան:
Եթե ուզում եք մենախոսել, համեցեք, իմպիչմենտի մասով ավելացնելու բան չունեմ. Նազարյանը` Ղազարյանին
#ՀԻՄԱ. ԱԺ-ՈՒՄ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ Է ԳՈւՄԱՐՎԵԼ. #ՈՒՂԻՂ
#ՀԻՄԱ. ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ. #ՈՒՂԻՂ
Վահագն Ալեքսանյանը կարևոր գործով է զբաղված ԱԺ-ում, մարդ են ծեծում, ասեմ` արի գնանք հա՞ց ուտենք
Խոսնակը հաստատեց տեղեկությունը` ասաց, որ տարեսկզբին 700 «դազվոլ» են ստացել, այժմ մնացել է 130 հատ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ աշխատակազմին հայտարարելով, որ իր որոշումը կայացրել է ծանր ու պատասխանատու իրավիճակում։
Գլխավոր դատախազը Ռուբեն Ռուբինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ պիտի գա. Ղազարյան
ԲԴԽ նախկին նախագահը չի ընդունում առաջադրված մեղադրանքը
Բանակցությունները կանցկացվեն մամուլի համար փակ դռների հետևում։
Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:
Հասկանում են, որ երկրում մեծամասնությունը արդեն հասկանում են, որ Նիկոլի պատճառով է ամեն ինչ շատ վատ:
#ՀԻՄԱ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՆՈՐԻՑ ԱԺ Է ԵԿԵԼ` ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ. #ՈՒՂԻՂ
Եվրոպական հանձնաժողովը ձգտում է ապահովել, որ ԵՄ անդամ պետությունները արագացնեն ամերիկացի հետազոտողների համար մուտքի թույլտվության ստացման ընթացակարգը՝ նրանց Եվրամիությունում աշխատանքի գրավելու համար, Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է հետազոտությունների հարցերով եվրահանձնակատար Եկատերինա Զախարևան։
Միացյալ Նահանգները և Կատարը 1,2 տրիլիոն դոլարի համաձայնագիր են ստորագրել։ Դրա մասին ասված է Սպիտակ տան բացատրական փաստաթղթում։
ՆԱՏՕ-ի երկրների գլխավոր շտաբները նոր զենք են սպասում իրենց կառավարություններից և հաստատում են, որ ՆԱՏՕ-ի երկրների առկա ռազմական կարողությունները և պաշտպանական ծախսերը՝ ՀՆԱ-ի 2%-ի չափով, բավարար չեն դաշինքի առկա ծրագրերը գործնականում իրականացնելու համար։ Նման հայտարարությունն է արել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Քավո Դրագոնեն ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբների պետերի նիստից հետո անցկացված մամուլի ասուլիսում։ Նա, սակայն, ընդգծել է, որ այս հանդիպմանը ռազմական ծախսերի անհրաժեշտ մակարդակը չի քննարկվել։
Կրեմլը ներկայացրել է Վլադիմիր Պուտինի հրամանը` Ստամբուլում կայանալիք բանակցությունների ՌԴ պատվիրակության կազմի մասին: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընգրկված չէ այդ կազմում:
Չինաստանը հաջողությամբ ավարտել է 140 տոննա տարողությամբ հեղուկ թթվածնով-մեթանով աշխատող շարժիչի լիամասշտաբ փորձարկումները, որը կկիրառվի երկրի բազմակի օգտագործման հրթիռային արձակման կայաններում, երեքշաբթի հայտարարել է շարժիչի արտադրողը, հաղորդում է «Синьхуа»-ն։
Մասնագետները կարծում են, որ մահացության ցածր մակարդակ ունեցող զարգացած երկրներում բնակչության վերարտադրության համար ծնելիության գործակիցը պետք է կազմի մեկ կնոջ հաշվով 2,1 երեխա:
2024 թ. մայիսի 23-ին ՀՀ գործող կառավարությունը որոշեց փակել իր իսկ հիմնած Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամը՝ ԱՆԻՖ-ը: ԱՆԻՖ-ի մահից 1 տարի անց անգամ դիահերձումը չօգնեց պարզելու դրա մահվան հանգամանքները։ Սա է պատճառը, որ խորհրդարանական ընդդիմությունը պահանջեց ԱՆԻՖ-ի արտաշիրմում։
Իրանագետ Վարդան Ոսկանյնաը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Նշենք, որ երիտասարդներից երկուսը՝ Լուսինե Գրիգորյանն ու Էլեն Գաբրիելյանը 44-օրա պատերազմում նահատակված հերոսների զավակներ են։
Դեմոկրատները քննադատել են ինքնաթիռը որպես նվեր ընդունելու մասին լուրերը՝ դա անվանելով «ոչ միայն կաշառք», այլև «արտաքին ազդեցություն»։
Քիչ առաջ Սրբազան պայքարի երիտասարդներին, որոնք իրականացնում են «Չեմ վստահում նիկոլ փաշինյանի իշխանությանը» ակցիան բերման են ենթարկել ոստիկանություն։ Այս մասին տեղեկանում ենք Սրբազան պայքարի տելեգրամյան ալօիքից։
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Միացյալ Նահանգների՝ ՄԱԿ-ի և, ընդհանուր առմամբ, զարգացման ու մարդասիրական ծրագրերում ֆինանսական ներդրումների կրճատումների առնչությամբ։
Ռարը հույս հայտնեց, որ Ստամբուլի բանակցությունները կկայանան, ու դա կդառնա բանակցային խաղաղասիրական գործընթացի մեկնարկ: Նա նաև հույս հայտնեց, որ այդ գործընթացին կաջակցեն արտաքին ուժերը, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Թուրքիան, Չինաստանը, քանի որ պատերազմը պետք է դադարեցնել:
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց «Մասրիկ-1» արդյունաբերական արևային էլեկտրակայանի շահագործման թույլտվության մասին։ 55 ՄՎտ հզորությամբ այս կայանը միանում է արդեն գործող 72 կայաններին: Կառուցման փուլում է ևս 47-ը։ Եթե բոլոր նախագծերն ավարտվեն, Հայաստանում կգործի 119 արևային կայան՝ շուրջ 557 ՄՎտ դրվածքային հզորությամբ։
Սաուդյան Արաբիայի Saudi Arabian Oil Co. (Saudi Aramco) պետական նավթային ընկերությունը շուրջ 90 միլիարդ դոլարի նախնական համաձայնագրեր է ստորագրել ամերիկյան մի շարք խոշոր ընկերությունների հետ: Այս մասին նշվում է Aramco-ի տարածած հաղորդագրությունում:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն այն կարծիքին է, որ գործող իշխանությունները Հայաստանին ոչ մի սցենարի չեն նախապատրաստում որևէ զարգացման դեպքում: