«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկել է հանուն Հայաստանի, հանուն իր թոռների, հայ ժողովրդի ու հայ ազգի վաղվա օրվա։
Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ արգելանքից ազատ արձակեց իմ պաշտպանյալներ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներ Կարեն Կարապետյանին և Հայկ Մարտիրոսյանին, ովքեր երեկ ապօրինի ձերբակալվել էին Եղեգնաձոր քաղաքում։
«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Դեժավյու» տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ այսօր երեկոյան Հայաստանից չարթերային թռիչք կատարելու համար ինքնաթիռ է պատվիրել «Վիվարո» ընկերությունը։
Փաշինյանի, Խաչատուր Սուքիասյանի ու Ալենի զբոսանքը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց տեղեկություն՝ մինչև 17:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ:
Ընտրությունների վերահսկման կոմիտեի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ:
Արտասահմանյան առաջատար լրատվամիջոցները ոչ միայն անդրադառնում են Հայաստանում այսօր անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այլև նախապես անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները տեղադրում:
Այսօր Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Առավոտից ահազանգեր են հնչում, տեսանյութեր են տարածվում ընտրախախտումների մասին: 168.am-ը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Խաժակյանից հարցրեց, թե նկատե՞լ են իրենք` իրենց վստահված անձինք, հանձնաժողովի իրենց անդամները ընտրախախտումներ:
«Այն խախտումները, որոնք արձանագրվում են կամ իրավիճակները, որոնք հասկանալի չեն, իհարկե, մեզ մոտ հավաքվում են, վերլուծվում են և համապատասխան մարմինների փոխանցվում են։ Այս պահին, առայժմ զերծ կմնամ կոնկրետ օրինակներ բերելուց, հասկանալի պատճառներով, սակայն կարող եմ ասել` թե՛ մեր դիտորդների, թե՛ վստահված անձանց աչքից որևէ բան չի վրիպում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը։
Երբ 1987 թվականին սկիզբ առավ Արցախյան շարժումը, խորհրդային ադրբեջանը ամենատարբեր միջոցներով փորձում էր խեղդել այն՝ առաջնորդների և ակտիվիստների ձերբակալություններով, արատավոր և կեղծ լուրեր տարածելով, զանգվածային բռնաճնշումներով և առևանգումներով, որոնք նաև ուղեկցվում էին սպանություններով և ամբողջական բնակավայրերի տեղահանումներով:
Ճանաչված բժիշկ, պրոֆեսոր, վնասվածքաբան Արմեն Չարչյանն այսօր ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/7 ընտրատեղամասում ԲՀԿ վստահված անձ Վարդուհի Խաչատրյանը թղթի վրա նշումներ էր անում հանձնաժողովի՝ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող քարտուղարի փոխարեն: Այս մասին գրում hetq․am-ը:
Նախկին սոցապնախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է անում ավելորդ քվեաթերթիկները ոչ մի դեպքում չպատռել:
««Պատիվ ունեմ» դաշինքն արձանագրում է, որ հատկապես վերջին 48 ժամվա ընթացքում ժամանակավոր իշխանությունները լծվել են առաջատար քաղաքական ուժերի, անվանական՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների և աջակիցների դեմ բռնաճնշումներ իրականացնելու անպատվաբեր գործին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:
Սյունիքի մարզի Շիկահող գյուղի գյուղապետ Նարե Ղազարյանը վստահեցնում է, որ գյուղում՝ իրենց ընտրատեղամասում իրավիճակը հանգիստ է, մինչև այս պահը որևէ ընտրախախտում չի գրանցվել։
Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի International Center on Development of Parliamentarism–ի դիտորդն արձանագրել է, թե ինչպես են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները մուտք գործում և շրջում տեղամասային կենտրոններում, ինչպես նաեւ միջադեպ էր հրահրվել «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի վստահված անձի նկատմամբ»։
Գրել-ջնջելը միգուցե հարիր է հեռացող պաշտոնյային․ Արամ Վարդևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Ղուկասյանն իր քաղաքացիական պարտքն է կատարել 9/59 ընտրատեղամասում՝ քվեարկելով հանուն հայրենիքի ազատության:
Քվեարկել եմ հանուն արդար, ուժեղ Հայաստանի. Առուշ Առուշանյան
Եկել եմ ընտրության, որ ունենանք երաշխավորված անվտանգություն. Քաջարանի քաղաքապետ
Իմ բալիկների հետ ձայնս տվել եմ արդար ու ուժեղ Հայաստանի օգտին. Սիսիանի քաղաքապետ
«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հունիսի 20-ին քվեարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում։
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը քվեարկեց հանուն հայրենասեր իշխանության
Կոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին ոչնչից չվախենալ եւ այսօր մինչեւ ժամը 20:00 գնալ ընտրատեղամասեր ու կատարել իրենց ընտրությունը: Այդ ընտրությունից է կախված Հայաստանի ու Արցախի ինքնիշխանությունը, սահմանների անվտանգությունը, մեր ազգային համերաշխության վերականգնումը եւ ինքնության պահպանումը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է քվեաթերթիկների այս լուսանկարները՝ գրելով․ ««Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկների այս թուրք վիժվածքների իշխանությունը պատերազմ են հայտարարել։
Մարիամ Այդինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել, գրելով․ «Քիչ առաջ Նիկոլի կողմնակից կանանց մի խումբ 10/25 ընտրատեղամասի մոտ հարձակվեցին ինձ վրա, ծախված անվանեցին, ոտքերով ու բռունցքներով հարվածեցին, ճանկռեցին։
Այս գործն էլ կրեցինք. ախր քաղաքական հետապնդումներն էլ պետք է էսպես պրիմիտիվ չլինեն էլի. Արամ Վարդեւանյան
ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը հունիսի 20-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 15։00-ի դրությամբ ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների 570 հրապարակում։
Արթուր Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «18.06.2021թ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը անօրինական կերպով ձերբակալել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համակիր Գևորգ Աթաբեկյանին՝ ընտրակաշառք առաջարկելու ինչ-որ անհասկանալի, անհիմն կասկածանքով: