«Այս պահին զերծ կմնամ կոնկրետ օրինակներ բերելուց, կարող եմ ասել՝ թե՛ մեր դիտորդների, թե՛ վստահված անձանց աչքից որևէ բան չի վրիպում». Արման Աբովյան

«Այն խախտումները, որոնք արձանագրվում են կամ իրավիճակները, որոնք հասկանալի չեն, իհարկե, մեզ մոտ հավաքվում են, վերլուծվում են և համապատասխան մարմինների փոխանցվում են։ Այս պահին, առայժմ զերծ կմնամ կոնկրետ օրինակներ բերելուց, հասկանալի պատճառներով, սակայն կարող եմ ասել` թե՛ մեր դիտորդների, թե՛ վստահված անձանց  աչքից որևէ բան չի վրիպում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը։

Ինչ վերաբերում է Ազատաշեն գյուղում գրանցված միջադեպին, Արման Աբովյանն ասաց, որ այս պահին որևէ մանրամասն չի կարող փոխանցել։

«Միայն մեկ բան կարող եմ ասել, որ կոնֆլիկտի ինիցիատրը մենք չենք եղել, փորձել են մեզ վրա ինչ-որ ճնշում գործադրել կամ չգիտեմ։ Չգիտեմ, թե ովքեր են եղել, այս պահին որևէ բան չեմ կարող ասել, քանի որ հասկանում եք, թե իրավիճակն ինչպիսին է»,- հավելեց նա։

Հարցին՝ 2018 թվականի արտահերթ ընտրությունների ժամանա՞կ էին ընտրախախատումները շատ, թե՞ այսօր, Արման Աբովյանը պատասխանեց. «Ես առայժմ որևէ գնահատական չեմ տալիս, ունեմ իմ կարծիքը, քանզի իրավիճակն այնպիսին է, որ տեղեկությունը պետք է ստույգ լինի։ Որևէ ընտրախախտում մեր աչքից չի վրիպելու»։

Տեսանյութեր

Լրահոս