«Դատարանի որոշումը եկավ հաստատելու՝ սա քաղաքական հետապնդում է». Արամ Վարդևանյան
Ճանաչված բժիշկ, պրոֆեսոր, վնասվածքաբան Արմեն Չարչյանն այսօր ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։
Չնայած աննախադեպ ճնշումներին, փաստորեն, դատավոր Մանվել Շահվերդյանը բարձր պահեց անկախ դատական համակարգի ներկայացուցչի անունը և բավարարեց պաշտպանական թիմի` ձերբակալության իրավաչափության դեմ բերած բողոքը։
Լրագրողների հետ հանդիպմանը բժշկի պաշտպաններից Արամ Վարդևանյանը նշեց, որ գործ ունեցան ծանր արդարադատության հետ, և դատարանը կարողացավ իրականացնել արդարադատություն:
«Բայց առանց քարոզի, այս գործն էլ կրեցինք: Քաղաքական հետապնդումը սենց է լինում, և հենց դատարանի որոշումը, ի վերջո, հաստատեց հենց այն, ինչը հենց առաջին րոպեից ես, պարոն Ալեքսանյանը հայտարարեցինք, որ սա քաղաքական հետապնդում է: Դատարանի որոշումը եկավ հենց դա հաստատելու»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ քաղաքական հետապնդումներն այսքան պրիմիտիվ չպետք է լինեն: